Լոլիկի սնկային թառամում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլիկի սնկային թառամում, սնկային հիվանդություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նշաններն ի հայտ են գալիս ծաղկման սկզբում և աստիճանաբար հիվանդ պտուղների քանակն ավելանում է մինչև վեգետացիայի վերջը։ Բույսի ստորին տերևների վրայից ախտանշանները տարածվում են վերևի տերևներին, որոնց ջղերի արանքներում տեղ-տեղ առաջանում են բաց դեղնագույն, ապա գորշացող և չորացող բծեր։ Նման տերևները որոշ ժամանակից հետո թափվում են։ Հիվանդ բույսերի պտուղները նույնպես բնականոն չափերի չհասնելով՝ կնճռոտվում և թափվում են։ Հիվանդ անոթները չեն կարողանում հողից բույսին ջուր և սննդատարրեր մատակարարել, որի հետևանքով բույսը թառամում է։ Ախտածին սնկերը գտնվում են հողում, որտեղից բույսի արմատներով թափանցում են նրա անոթները, ցողունով բարձրանում վեր ու տարածվում նաև ճյուղերի մեջ։ Պտղակոթունով անցնելով պտղի սերմին՝ դրանց վարակում են ներսից։ Ցանելիս սերմերը չեն ծլում կամ ծլելուց հետո առաջացնում են հիվանդ և գաճաճ բույսեր։ Թառամման խորացմանը նպաստում են հողի առատ խոնավությունը և 23–30°C ջերմաստիճանը։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակված հողերում 2–3 տարի մշակել սնկադիմացկուն մշակաբույսեր (եգիպտացորեն, հացաբույսեր, ընդեղեններ), խուսափել միակողմանի ազոտական պարարտացումից, բերքահավաքից հետո դաշտից հեռացնել հիվանդ բույսերը և կատարել խորը վար, մշակել դիմացկուն սորտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։