Լյուտեսցենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լյուտեսցենս» (lutescens), սպիտակ, անքիստ, խավազուրկ հասկով և կարմիր հատիկով փափուկ ցորենի տարատեսակ։ Աշխարհում առավել տարածված ցորենի տարատեսակներից է։ Մշակում են հատկապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Գարնանացան և աշնանացան բազմաթիվ սորտեր էկոլոգիական տարբեր խմբերից են։ Տարածված սորտերն են գարնանացաններ՝ Միրոնովյան-808, Անքիստ-1, Ավրորա և այլն, աշնանացաններ՝ Սարատովյան-29, Սարատովյան-36 և այլն։