Լյութերական եկեղեցի (Նեապոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լյութերական եկեղեցի (Նեապոլ)


ՏեղադրությունՆեապոլ, Իտալիա
ԿրոնադավանանքԼյութերականություն
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճՆեոգոթիկա

Նեապոլի լյութերական եկեղեցի (իտալ.՝ La chiesa Luterana di Napoli), եկեղեցական կառույց Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Պատկանում է լյութերական համայնքին, իսկ վերջինս՝ Իտալիայի ավետարանական-լյութերական եկեղեցուն։ Կառույցի հասցեն է ՝ Նեապոլ, Կարլո Պոերիո փողոց, 5 շենք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյութերական համայնքը Նեապոլում ձևավորվել է 18-րդ դարում քաղաքի մշտաբնակներ գերմանացիների և շվեյցարիացիների կողմից։ Նրանցում միաբանության կազմակերպությունում առավել ակտիվ գործունեություն էր ծավալում բանկիր Մյորիկոֆրը։ Սակայն եկեղեցու շինարարության թույլտվությունը ստացվեց միայն Իտալիայի միավորումից հետ, Ջուզեպպե Գարիբալդիի շնորհիվ։ Եկեղեցին կառուցվեց նեոգոթիկա ճարտարապետական ոճով, ըստ շվեյցարիացի ճարտարապետ Մաուկեի։ Շինարարությունն ընթացել 1862-1865 թվականները։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ներսում կա ավազան, որը նվիրաբերել է կոմս Բերնստորֆը, 1854 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]