Լիտվերենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կատեխիզիսի պարզ խոսքերը …» հեղինակ՝ Մարտինաս Մեժվիդաս, 1547 թ.

Լիտվերենի այբուբեն (լիտ.՝ lietuvių abėcėlė), լատիներենի այբուբենի հիմքի վրա ստեղծված գրային համակարգ, որն սպասարկում է լիտվերեն լեզուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարից սկսած լիտվերենի համար սկսվում է գործածվել լատիներեն այբուբենի հիման վրա ստեղծված մի գրային համակարգ։ 1863 թվականի Լեհական ապստամբությունից հետո, Ռուսական իշխանությունների կողմից արգելվում է լիտվերենի համար լատինական այբուբենի գործածությունը և մտցվում է կիրիլյան այբուբենի հիմքի վրա ստեղծված նոր գրային համակարգ։ Այս փոփոխությունն առաջացնում է լիտվական մտավորականության խիստ դժգոհությունը ու չի ընդունվում ժողովրդի կողմից և վերացվում է 1904 թվականին։

Այբուբենի տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառ Անվանում ՄՀԱ Հայերեն համարժեք
A, a a [ɑ] ա
Ą ą a nosinė [ɑː] քթային ա
B, b [b] բ
C, c [ts] ց
Č, č čė [tʃ] չ
D, d [d] դ
E, e e [ ɛ ] [ æː] է
Ę ę e nosinė [ æː] քթային է
Ė ė ė [ eː] է
F, f ef [f] ֆ
G, g [ɡ] գ
H, h ha [ɣ] հ
I, i i trumpoji [ ɪ ] կարճ ի
Į į i nosinė [i:] քթային ի
Y y i ilgoji [i:] երկար ի
J, j jot [j] յ
K, k ka [k] կ
L, l el [ɫ] լ
M, m em [m] ն
N, n en [n] ն
O, o o [ɔ] [oː] օ
P, p [p] պ
R, r er [r] ր
S, s es [s] ս
Š, š [ʃ] շ
T, t [t] տ
U, u u [ʊ] ու
Ų ų u nosinė [uː] քթային ու
Ū, ū u ilgoji [uː] երկար ու
V, v [ʋ] վ
Z, z [z] զ
Ž, ž žė [ʒ] ժ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абецеле жемайтишкай-лѣтувишка. — Вильно, 1864
  • Teodor Narbutt. Pomniejsze pisma historyczne, szczególnie do historyi Litwy odnoszące się. — Wilno, 1856
  • М. Смирнов. Ягелло-Яков-Владислав и первое соединение Литвы с Польшей. — Одесса: Записки Новороссийского Университета, 1868
  • T. Buchienė, J. Palionis. Pirmosios spausdintos lietuvių kalbos gramatikos. Pirmoji lietuvių kalbos gramatika. — Vilnius, 1957 m.
  • Algirdas Sabaliauskas. Lietuvių kalbos tyrinėjimo istorija. — Vilnius, 1979 — d. 1
  • Zigmas Zinkevičius. Lietuvių kalbos istorija. — Vilnius, 1988 — t. 3
  • The making of Daniel Klein's Grammatica Litvanica. — Archivum Lithuanicum 6, 2004

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]