Լինա Աննաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Աննաբ
 2016 թվականի հունիսի 1
 
Կրթություն՝ Ջորջթաունի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1966(1966-11-29) (57 տարեկան)
Քաղաքացիություն  Հորդանան

Լինա Աննաբ (Lina Annab), հորդանանցի գործարար, քաղաքական գործիչ, Հորդանանի տուրիզմի և հնությունների նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ջորջթաունի համալսարանը[2]։ 2008 թվականից եղել է Զառա ինվեսթմենթ հոլդինգի գլխավոր մենեջերը։ 2016 թվականի հունիսին Հանի Մուլկիի կառավարությունում դարձել է Հորդանանի տուրիզմի և հնությունների նախարար[3], աշխատել է երկրում զբոսաշրջային ներդրումների ավելացման ուղղությամբ։ Ընտրվել է Արևելյան հետազոտությունների ամերիկյան կենտրոնի խորհրդի անդամ, սակայն պաշտոնից հրաժարվել է, երբ ստանձնել է նախարարի պաշտոնը[4]։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին հովանավորել է Հորդանանում անցկացվող Արաբական ավիացիայի գագաթնաժողովը[5]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 41-րդ նստաշրջանում ղեկավարել է Հորդանանի պատվիրակությունը[6]։ 2017 թվականին օգնել է Հորդանանում կազմակերպելու Օպերայի փառատոնը, որն արաբական աշխարհում կազմակերպվել է առաջին անգամ[7][8]։ 2017 թվականին Forbes ամսագրի տարվա «Կառավարության 10 ամենահզոր արաբ կանանց» շարքում զբաղեցրել է 8-րդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jordan advances on travel index». Jordan Times. 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Profiles of New Ministers» (PDF). jordantimes.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Top 10 Most Powerful Arab Women In Government 2017». Forbes Middle East. No. Forbes Middle East. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Board of Trustees». Acor Jordan. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Arab Aviation Summit to start on December 5 in Jordan». Times of Oman. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Salt to be nominated as UNESCO world heritage site». Jordan Times. 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Amman's Roman Theatre to host 'first opera festival in Arab world'». Jordan Times. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Bocelli fires up Jerash in 'concert of the decade'». Jordan Times. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.