Լիդիա Երմոշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Երմոշինա
 
Կրթություն՝ Immanuel Kant Baltic Federal University? (1975)
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր հունվարի 29, 1953(1953-01-29) (71 տարեկան)
Ծննդավայր Սլուցկ, Բոբրույսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
 
Պարգևներ
Հայրենիքի III աստիճանի շքանշան Պատվո շքանշան (Բելառուս)
և Honoured Lawyer of the Republic of Belarus

Լիդիա Երմոշինա, ի ծնե՝ Գորկովենկո[1] (բելառուս․՝ Лідзія Міхайлаўна Ярмошына/Гавёнка[2], հունվարի 29, 1953(1953-01-29), Սլուցկ, Բոբրույսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս պետական գործիչ, Բելառուսի Հանրապետության ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի անդամ (1992-1996) և նախագահ (1996 թվականի դեկտեմբերի 6-ից)[3]։ Բելառուսի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2003)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Երմոշինան ծնվել է 1953 թվականի հունվարի 29-ին Սլուցկում՝ զինծառայողների ընտանիքում։ 1975 թվականին ավարտել է Կալինինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատել է Կալինինգրադի և Բոբրույսկի առևտրային և արդյունաբերական ձեռնարկությունների իրավախորհրդատու (1975-1987), Կալինինգրադի Օկտյաբրսկի շրջանի դատախազի օգնական (1987-1988), Բոբրույսկի քաղաքային գործադիր կոմիտեի իրավաբանական ծառայության նախագահ (1988-1996)։

1996 թվականի դեկտեմբերի 6-ին դարձել է Բելառուսի Հանրապետության ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիկտոր Գոնչարին, որն անհետ կորել էր 1999 թվականին։

Ամուսնալուծված է, ուներ որդի՝ Ալեքսեյ անունով, որն աշխատել է իրավաբան[4]։ 2017 թվականի հունիսին Բելառուսի ոչ պետական լրատվամիջոցները հաղորդել են 40-ամյա Ալեքսեյ Երմոշինի մահվան մասին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (2014 թվականի հունվարի 12)[5]
  • ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվոգիր[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лидия Ермошина: история взлёта юристки из Бобруйска». Свободный Регион. 2014 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Гуштын А., Марціновіч Я. (2014 թ․ դեկտեմբերի 26). «Гісторыя ўзлёту бабруйскай юрысткі Лідзіі Ярмошынай» (բելառուսերեն). Наша Ніва. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Кто есть Кто в республике Беларусь: Ермошина Лидия Михайловна». who.bdg.by. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Умер единственный сын Лидии Ермошиной». Sputnik Беларусь. 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  5. «Руководители госорганов Беларуси награждены орденами Почёта и Отечества III степени». Президент Республики Беларусь. 2014 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. С.Лебедев вручил Грамоту Исполнительного комитета СНГ Председателю ЦИК Беларуси Л.Ермошиной

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]