Լենինականի տեղական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենինականի տեղական, սպիտակագլուխ կաղամբի տեղական սորտ։ Արևելյան ենթատեսակից է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է։ Վարդակը՝ խոշոր։ Տերևները կնճռոտ են, կիսահովհարաձև ջղացանցով, մոխրականաչավուն գույնի։ Ծաղկաբույլը ողկույզ է։ Ծաղիկները՝ երկսեռ։ Կաղամբագլուխը կլոր-տափակավուն է, տափակավուն, տափակ-կորնթարդ և հազվագյուտ՝ կլորավուն։ Ուշահաս սորտ է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 350-400 ց/հա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։