Լա մինոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյա մինորը լադի տոնայնություններից մեկն է։ Այս տոնայնության գերմաներեն անվանումն է a moll, անգլերեն՝ a minor և ֆրանսերեն անվանումը`la mineur , դո մաժորի զուգահեռ տոնայությունն է։ Տոնայնությունը չունի բնական նշաններ։ Բնական գամման կազմված է հետևյալ նոտաներից՝ լյա-սի-դո-ռե-մի-ֆա-սոլ-լյա-սոլ-ֆա-մի-ռե-դո-սի-լյա, հարմոնիկը՝ լյա-սի-դո-ռե-մի-ֆա-սոլ դիեզ-լյա-սոլ բեկար-ֆա-մի-ռե-դո-սի-լյա, իսկ մելոդիկը՝ լյա-սի-դո-ռե-մի-ֆա դիեզ-սոլ դիեզ-լյա-սոլ բեկար-ֆա բեկար-մի-ռե-դո-սի-լյա։ Լյա մինորի սուբդոմինանտան ռեն է, իսկ դոմինանտան՝ մին։ Այս տոնայնությունում գրվել են բազմաթիվ հանրահայտ ստեղծագործություններ որոնցից են Ռոբերտ Շումանի և Էդվարդ Գրիգի դաշնամուրային կոնցերտները, Անտոնին Դվորժակի ջութակի կոնցերտը, Սերգեյ Ռախմանինովի 3-րդ սիմֆոնիան, Յոհաննես Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար և այլ գործեր։