Լաֆնես ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաֆնես ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԱրևելյան Լոթիան[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Քարտեզ
Քարտեզ

Լաֆնես ամրոց, երբեմն հայտնի նաև որպես Լաֆնես տուն կամ Էյբրլեյդի ամրոց, 13-րդ դարի ծագմամբ ամրոց Լաֆնեսում, Շոտլանդիայի արևելյան Լոթիան տարածաշրջանում, Էյբրլեյդիից ոչ հեռու։ Հանդիսանում է Հոուփթոուն կոմսերի տոհմական կալվածքի պատմական մաս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վկայություն կա, որ այս վայրում եղել է վայկինգների մշտական ճամբար։

Կարծում են, որ սկզբնական ամրոցը եղել է կարևոր բերդ, որը հիմնադրել են Դանբարի ու Մարչի Գոսփաթրիք կոմսերը։ Նրա դիրքը թույլ է տվել պաշտպանել Էյբրլեյդի ծովախորշի նավամատույցներն ու Հադդինգթոնը, որը գտնվում է մի քանի մղոն ներս։ Խաչակիր ութերորդ կոմսի մահից հետո գույքը նվիրվել է եկեղեցուն, այնպես որ 1293 թվականին Քարմելիտների մենաստան է հիմնադրվել այստեղ։

1549 թվականին ֆրանսիացիներն ամրոցի շուրջը բերդ են կառուցել որպես պաշտպանություն անգլիացիների դեմ, և այն իրոք հաջողությամբ խանգարել է նրանց որոշ ժամանակ՝ անգլո-շոտլանդական պատերազմի ժամանակ։ 1552 թվականին Մերի Գուայզը Հերթֆորդի կոմսի պնդմամբ հրամայել է քանդել այն, որպես խաղաղության պայմանագրի մի կետ։

Շոտլանդական բարեփոխումից հետո Վոուգթոնի սըր Պատրիք Հեփբուրնը ձեռք է բերել գույքն ու Բոթվելի կոմս Հեփբուրնները ճիշտ ժամանակին են ստանձնել սեփականությունը։ Շոտլանդիայի թագուհի Մերին այցելել է Լաֆնես իր երրորդ ամուսնու՝ Բոթվելի 4-րդ կոմս Ջեյմս Հեփբուրնի ուղեկցությամբ։

1739 թվականին £8,350-ով գնվել է Հոուփթոունի 1-ին կոմսի կողմից, որի ընտանիքին էլ դեռ այսօր ամրոցը պատկանում է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որը գտնվում է Էյբրլեյդի ծովախորշի անտառաշատ կալվածքում, այժմ T-աձև նախագծով կառույց է, որի կազմի մեջ մտնում է 16-րդ դարի աշտարակավոր տունը։ Այն ավելացվել ու ձևափոխվել է վիկտորիանական ու էդվարդյան ժամանակաշրջաններում։ Խրամը, հողատարածքները, սանդուղք-աշտարակը, կրականցքերն ու փոքրիկ աշտարակը մնացել են ավելի վաղ ժամանակաշրջանից։ Առաջին կարգի կառույց է[2]։

Հողատարածքներն ընդգրկված են Շոտլանդիայի «Այգիների ու նախագծված բնապատկերների գույքացուցակում», և ներառում են պարսպապատ մրգատու այգի, որը կառուցվել է նապոլեոնյան պատերազմների գերիների կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lindsay, Maurice The Castles of Scotland, Constable & Co. 1986
  • Coventry, Martin The Castles of Scotland, Goblinshead 1995

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]