Լարի Գոմես մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Գոմես մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Ամբողջական անվանումԼարի Գոմես մարզադաշտ
ՏեղագրությունՄալաբար (Տրինիդադ և Տոբագո)
Երկիր Տրինիդադ և Տոբագո[1]
Հիմնադրված2001
Բացված2001
Տարողություն10 000
Տնային թիմՄորվա Կալեդոնիա Յունայթեդ
Քարտեզ
Քարտեզ

Լարի Գոմես մարզադաշտ (անգլ.՝ Larry Gomes Stadium) բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է Տրինիդադ և Տոբագոյի Արիմա քաղաքում։ Կրում է հայտնի կրիկետիստ, Արիմա քաղաքում ծնված Լարի Գոմեսի (Հիլարի Անջելո Գոմես, անգլ.՝ Hilary Angelo «Larry» Gomes) պատվին։ Այն գլխավորապես սպասարկում է ֆուտբոլային հանդիպումներ և ատլետիկական մրցաշարեր, նաև անց են կացվել բռնցքամարտի և կարատեի մրցումներ[2]։ Հանդիսանում է «Մորվա Կալեդոնիա Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Տեղավորում է շուրջ 10000 հանդիսականի[3]։

Մարզադաշտում անց են կացվել միջազգային ֆուտբոլային մրցաշարերի մի շարք հանդիպումներ։ Ընդունել է 2001 թվականի աշխարհի մինչև 17 տարեկան պատանիների առաջնության և 2010 թվականի աշխարհի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության յոթական հանդիպումներ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Larry Gomes Stadium; sportt-tt.com Արխիվացված 2019-07-14 Wayback Machine (անգլ.)
  3. Larry Gomes Stadium; soccerway.com (անգլ.)
  4. FIFA U-17 World Championship Trinidad and Tobago 2001; fifa.com Արխիվացված 2018-10-28 Wayback Machine (անգլ.)
  5. FIFA U-17 Women's World Cup Trinidad and Tobago 2010; fifa.com Արխիվացված 2020-03-04 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարի Գոմես մարզադաշտի լուսանկարներ worldofstadiums.com (անգլ.)