Լավ, թանկագին, սիրելի, միակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ, թանկագին, սիրելի, միակ
ռուս.՝ Милый, дорогой, любимый, единственный…
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ անչափահասների համար
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴինարա Ասանովա
Սցենարի հեղինակՎալերի Պրիյոմիխով
ԴերակատարներՕլգա Մաշնայա
ՕպերատորՎլադիմիր Իլյին
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Լավ, սիրելի, թանկագին, միակ…» (ռուս.՝ «Милый, дорогой, любимый, единственный…»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դինարա Ասանովան «Լենֆիլմ» կինոստուդիայում 1984 թվականին։ Ասանովայի վերջին ավարտված աշխատանքն է։ Ֆիլմի սկզբում և վերջում ցուցադրվում են «Странные игры» ռոք խմբի համերգի դրվագները։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1985 թվականի փետրվարին։

Դինարա Ասանովան իր ֆիլմի մասին ասել է․

Ինձ՝ որպես ռեժիսորի համար շատ կարևոր է հասկանալ իմ հերոսների արարքների ակունքները։ Չէ՞ որ ֆիլմի և գրական ստեղծագործության տրամաբանությունը, ինչպիսին է սցենարը, միշտ չէ, որ համընկնում է։ Երբեմն այն, ինչ սցենարում նշված է «կետագծով», էկրանին ավելի հաստատուն հիմնավորում է պահանջում։ Օրինակ, մեր հերոսը օգնեց այս աղջկան։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև ընդհանրապես նա այդպիսի բարի ու գործունյա մա՞րդ է, թե՞ այդ արարքը կատարվել է պոռթկումի ազդեցության տակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմը գնում է ճանապարհով իր ընկերոջից վերցրած մեքենայով, երբ ճանապարհի երթևեկելի մաս է վազում մի երիտասարդ աղջիկ՝ բարուրով երեխան ձեռքին։ Նրան հետապնդում է տնային հագուստով ոչ երիտասարդ մի տղամարդ։ Վադիմը աղջկան թույլ է տալիս նստել մեքենան՝ որոշելով, որ նա վիճել է ամուսնու հետ։ Իրականում Աննան գողացել է այդ երեխային և Վադիմին ներքաշում է քրեական պատմության մեջ։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարյա Մորոզառևանգված երեխա, Գերոչկա / Դաշա
  • Օլգա Մաշնայա – Աննա
  • Վալերի Պրիյոմիխով – Վադիմ Սարոխտին
  • Լեմբիտ ՈւլֆսակԳերման, Աննայի սիրելին
  • Լորա Ումարովա – Վերա
  • Նիկոլայ Լավրով – Սևա, Վադիմի ընկերը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վալերի Պրիբիխով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Դինարա Ասանովա
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Իլյին
  • Բեմադրող նկարիչ՝ Նատալյա Վասիլևա
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Կիսին

Ֆիլմում հնչում են նաև «Странные игры» և «Ակվարիում» խմբերի կոմպոզիցիաները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի մասնակցի դիպլոմ (Ֆրանսիա, 1985)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Б. Пинский «Советский экран» № 22, ноябрь 1984 года
  2. «Festival de Cannes: Dear, Dearest, Beloved, Unique...». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]