Լախտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լախտի, հայկական ժողովրդական հնագույն խաղ։ Խաղում են 2 խմբով՝ հարձակվողներ և պաշտպանվողներ։ Հրապարակի կենտրոնում գծվում է շրջանագիծ։ Պաշտպանվող խմբի խաղացողները մտնում են շրջանագծի մեջ, գոտիները դասավորում շրջանի ներսում և յուրաքանչյուրը կանգնում է իր գոտու մոտ և թույլ չի տալիս հարձակվողները վերցնեն այն։

Այն դեպքում, երբ հարձակվողները տիրում են գոտիներին, հարվածում են պաշտպանվողներին։ Վերջիններս աշխատում են խփել հարձակվողներից որևէ մեկին և նրանց հետ փոխել դերերը։ Եթե հարձակվողներին հաջողվում է դուրս բերել գոտիները, այդ դեպքում նրանք գոտիներով հարվածում են պաշտպանվողներին այնքան ժամանակ, մինչև մեկն ու մեկին ոտքով խփեն։ Լախտի ունեցել է մի քանի տարբերակներ։ Տարոնում Լախտի խաղացել են հարսանիքների ժամանակ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476