Իտալիա-Արմենիա ընկերակցություն
Իտալիա-Արմենիա ընկերակցություն, հիմնվել է 1991 թվականին, Վենետիկում՝ Սան Զեքիյանի, Պապա Սիրոոնյանի, Սուրեն Ծովիկյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր Իտալիայում ստեղծել հայանպաստ հասարակական կարծիք, սերտացնել հայ-իտալական փոխհարաբերությունները։ Առաջին նախագահն է եղել Վենետիկի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Մարիո Նորդիոն, ապա՝ աստղագետ Մասսիմո Տուրատտոն։