Իվոն Լե Ռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվոն Լե Ռու
ֆր.՝ Yvon Le Roux
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1960(1960-03-19) (64 տարեկան)
Ծննդավայր Plouvorn
Հասակ 189 սանտիմետր
Դիրք պաշտպան

Իվոն Լե Ռու (ֆր.՝ Yvon Le Roux, մարտի 19, 1960(1960-03-19), Plouvorn), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես է եկել պաշտպանի դիրքում։ 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լե Ռուն սկսել է խաղալ «Բրեստում», ակումբի հետ իր նորամուտը նշել 1-ին դիվիզիոնում 1979/80 մրցաշրջանում։ 1983 թվականին նրա կարիերան շարունակվել է շատ ավելի հայտնի «Մոնակոյում» (նվաճել Է Ֆրանսիայի գավաթը), ավելի ուշ խաղացել է «Նանտում» և Մարսելի «Օլիմպիկում», որի կազմում Լե Ռուն 1988/89 մրցաշրջանում նվաճել է չեմպիոնական կոչում և ևս մեկ գավաթ[1]։ Ավարտել է կարիերան «Պարի Սեն Ժերմենում»։

Ընդհանուր առմամբ, 1-ին դիվիզիոնում Իվոն Լե Ռուն անցկացրել է 290 հանդիպում, խփել է 32 գոլ[2]։ Եվրագավաթներում՝ 19 խաղ, 1 գոլ[2]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվոն Լե Ռուն Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 1983-1989 թվականներին[3]։ Ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի կազմում 1984 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությունում։ Հունիսի 12-ին բացման խաղում, որում ֆրանսիացիները մրցում էին Դանիայի հավաքականի հետ, Լե Ռուն առաջին խաղակեսի վերջնամասում կոտրել էր դանիացի ֆուտբոլիստ Ալան Սիմոնսենի ոտքը[4]։ Եվրոպայի առաջնությունում Իվոն Լե Ռուն ընդհանուր առմամբ մասնակցել է 3 հանդիպման[3]։

1986 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Լե Ռուն համարվում էր Ֆրանսիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող[5], բայց խաղաց միայն մեկ անգամ՝ 3-րդ տեղի համար խաղում, որում ֆրանսիացիները պահեստային կազմով հաղթեցին Բելգիայի հավաքականին[6]։

Ֆրանսիայի հավաքականի կազմում Իվոն Լե Ռուն անցկացրել է 28 հանդիպում, խփել է 1 գնդակ[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի Չեմպիոն։ 1988/89
  • Ֆրանսիայի գավաթակիր (2)։ 1984/85, 1988/89

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի Չեմպիոն։ 1984
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1986
  • Արտեմիո Ֆրանկայի Գավաթակիր։ 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 356
  2. 2,0 2,1 «Football : Yvon Le Roux» (ֆրանսերեն). FootballDataBase.eu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Equipe de France A — Yvon Le Roux» (ֆրանսերեն). FFF. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Понедельник В. Первые впечатления, знакомства, встречи… // Футбол-Хоккей. 17 июня 1984. № 24 (1254). С. 12—15
  5. Смолеев О. Всё, кроме одного // Футбол-Хоккей. 1 июня 1986. № 22 (1356). С. 4—6
  6. Нужны ли в составах «туристы»? // Футбол-Хоккей. 6 июля 1986. № 27 (1361). С. 4—5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվոն Լե Ռու» հոդվածին։