Իվիցա Մատիչի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իվիցա Մատիչի անվան մրցանակ (բոսնիերեն՝ Nagrada "Ivica Matić"), բոսնիացի կինոռեժիսոր և սցենարիստ Իվիցա Մատիչի անունը կրող կինոմրցանակ, որը յուրաքանչյուր տարի տրվում է Բոսնիա և Հերցեգովինայի կինոաշխատողների ընկերակցության (ասոցիացիայի) կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը կանոնավոր կերպով շնորհվել է մինչև 1992 թվականը, այնուհետև բոսնիական պատերազմի պատճառով դրա շնորհումը որոշ ժամանակ դադարեցվել է։ Վերականգնվել է 2003 թվականից և ամեն տարի շնորհվում է Բոսնիա և Հերցեգովինայի կինոաշխատողների ընկերակցության (ասոցիացիայի) անդամ հանդիսացող և լավագույնը ճանաչված կինոգործչին։ Ընդ որում՝ սահմանված է երկու անվանակարգ. «Տարվա լավագույն կինոաշխատանք» և «Նշանակալի ներդրում Բոսնիա և Հերցեգովինայի կինոյում»[1]։ Կինոմրցանակը յուրաքանչյուր տարի հանձնվում է Սարաևոյի կինոփառատոնի շրջանակում՝ որպես այդ փառատոնի ծրագրի բաղկացուցիչ մաս և օժանդակվում է Սարաևոյի կինոհիմնադրամի կողմից[2][3][4]։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 2019 և 2020 թվականների մրցանակները հանձնվել են 2021 թվականին[5]։ 2020 թվականի մրցանակը «Տարվա լավագույն կինոաշխատանք» անվանակարգում շնորհվել է հնչյունային ռեժիսոր Դամիր Իբրահիմովիչին՝ Quo Vadis, Aida? («Ո՝ւր ես գնում, Աիդա») ֆիլմի համար և Focus, Grandma! ֆիլմի ռեժիսոր Պիեռ Ժալիցային, իսկ «Նշանակալի ներդրում Բոսնիա և Հերցեգովինայի կինոյում» անվանակարգում՝ կինոռեժիսոր Ռատկո Օրազովիչին և կինոօպերատոր Դանիյալ Շուկալոյին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kenović: Bh kinematografiji treba podrška». N1 (բոսնիերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  2. «Nagrada Ivica Matić | Programi». bhfilm.ba (բոսնիերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  3. «25th Sarajevo Film Festival Partners' Awards». sff.ba. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  4. «SFF: Film 'Kada dođu svinje' dobitnik nagrade Evropske dokumentarističke mreže». balkans.aljazeera.net (բոսնիերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  5. 5,0 5,1 Kalinić, Tina. «FESTIVALS: Great Freedom Wins Sarajevo Film Festival 2021 - FilmNewEurope.com». www.filmneweurope.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]