Իսրայելի ռազմական պարգևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսրայելի ռազմական պարգևներ (եբրայերեն՝ עיטורי צה"ל‎), պետական պարգևներ, որոնք շնորհվում են Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից մարտական իրավիճակում դրսևորած հերոսության և արիության համար, ինչպես նաև պարգևներ, որոնք նախատեսված են քաղաքացիական անձանց պարգևատրելու համար, այդ թվում նաև արտասահմանյան քաղաքացիներին՝ Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման և ռազմական համագործակցության համար։

«ՑԱԼԱՇ» պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՑԱԼԱՇ» (եբրայերեն՝ צָלָ"ש - צִיוּן לְשֶבַח‎, բառացիորեն թարգմանություն՝ «փառաբանող գնահատական», փաստացիորեն՝ «հրամանի մեջ նշված»), եղել է հրեական ընդհատակյա կազմակերպությունների զինվորներին պարգևատրելու միակ ձևը, իսկ այնուհետև՝ Իսրայելի պաշտպանության բանակում Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ։ Սկզբում այն հնչեցնում էին հրամանում, իսկ այնուհետև սկսեցին շնորհել պարգևատրման նամակ[1]։

ԻՊԲ-ի զինծառայողների համար ժամանակակից պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս 1970 թվականի «Ռազմական պարգևների մասին» օրենքով սահմանված են զինծառայողների համար հետևյալ շքանշանները՝

 Շքանշան «Հերոսության համար»
 Շքանշան «Արիության համար»
 Շքանշան «Ծառայության մեջ աչքի ընկնելու համար

«Ռազմական պարգևների մասին» օրենքը նաև իրավունք է վերապահում Գլխավոր շտաբի պետին սահմանել լրացուցիչ պարգևի նշաններ («ՑԱԼԱՇ»)։ Ներկա դրությամբ դրանք են համարվում՝

 Գլխավոր շտաբի պետի պարգևի նշան
 Շրջանի հրամանատարի պարգևի նշան
 Դիվիզիայի հրամանատարի պարգևի նշան
 Բրիգադի հրամանատարի պարգևի նշան

Բացի վերը թվարկված պարգևներից, պարգևների հարցով նախարարական հանձնաժողովը հիմնել է Գլխավոր շտաբի պետի երախտագիտության շքանշանը, որով կարող են պարգևատրվել ինչպես զինծառայողները, այնպես էլ քաղաքացիական անձինք, ովքեր զգալի ներդրում են ունեցել Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման գործում։

Պատմական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսրայելի հերոսներ» պարգև
  • Իսրայելի հերոսի կոչումը շնորհվել է 1948 թվականին անկախության համար մղվող պատերազմի 12 հերոսներին, և այդ ժամանակից ի վեր չի շնորհվել ոչ մեկին։ Հետագայում բոլոր պարգևատրվածներին շնորհվել են «Հերոսության համար» շքանշաններ։
  • «Կատամոն» շքանշան - շնորհվում էր զինվորներին, ովքեր 1948 թվականին մասնակցել են Կատամոնի ճակատամարտում (Երուսաղեմի շրջան)։ 1949 թվականին պարգևի հաստատման որոշումը չեղյալ է հայտարարվել։

Մարտական գործողություններում մասնակցության շերտաձողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբա-իսրայելական պատերազմ
Սուեզի ճգնաժամ
Վեցօրյա պատերազմ
Կեղեքիչ պատերազմ
Ահեղ դատաստանի պատերազմ
Լիբանանյան պատերազմ
Երկրորդ լիբանանյան պատերազմ
Անխորտակելի ժայռ գործողություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]