Իսլամ Բիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամ Բիբի
Ծնվել է1974[1]
ԾննդավայրKunduz, Republic of Afghanistan
Մահացել է2013[1]
Մահվան վայրLashkar Gah, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)
Քաղաքացիություն Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)[1]
Մասնագիտությունոստիկան

Իսլամ Բիբի (1974[1], Kunduz, Republic of Afghanistan - 2013[1], Lashkar Gah, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)), աֆղան ոստիկանության լեյտենանտ, Հելմանդ նահանգի կանանց ոստիկանության բաժանմունքի ղեկավար, որտեղ ընդգրկված էին 32 կին ոստիկաններ[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ Բիբին ծնվել է 1974 թվականին, Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզ նահանգում[4]։ 90-ականներին Իսլամ Բիբին ստիպված էր որոշ ժամանակ արտագաղթել Իրան։ Դրանից հետո Բիբին վերադարձավ և 2005 թվականին սկսեց աշխատել ոստիկանության բաժանմունքում[5]։ Ժամանակի ընթացքում նա ստացավ ավագ լեյտենանտի կոչում` աշխատելով անմիջապես CID-ի ղեկավարության ներքո, որը Աֆղանստանում կնոջ համար արտասովոր նվաճում էր։

Որպես 32 կին սպաների ղեկավար, նա մասնակցել է բազմաթիվ վտանգավոր ռազմական գործողությունների և հաջողությամբ ձերբակալել Թալիբանի անդամներին։ Նրա համար ամենօրյա աշխատանքը պայքար էր ոչ միայն թալիբների և ցեղային իշխանների, այլև սեփական ընտանիքի դեմ։

Իմ եղբայրը, հայրը և քույրերը դեմ էին ինձ։ Փաստորեն, իմ եղբայրը երեք անգամ փորձել է սպանել ինձ։
- Իսլամ Բիբին, «The telegraph»-ին տված վերջին հարցազրույց[3]։

Նրա ընտանիքը դեմ էր նման աշխատանքին։ Իսկ երկու տարի անց, երբ նա սկսեց աշխատել Իսլամի իրավապահ համակարգում, նա սկսեց սպառնալից հեռախոսազանգեր ստանալ։ Անհայտ բաժանորդները նրան անընդհատ սպառնում էին.

«Դադարեցրու աշխատել։ Դուք խուզարկել եք մեր տունը, մեր հարևանի տունը։ Մենք այդ պահին չէինք կարողանա ձեզ սպանել, բայց շուտով կանենք դա»[6]։

Իսլամ Բիբին ամուսնացել է և ունեցել վեց երեխա (չորս տղա և երկու աղջիկ)[2]։

Իսլամ Բիբին գնդակահարվել է անհայտ զինյալների կողմից 2013 թվականի հուլիսի 3-ի առավոտյան։ Դրանից առաջ նա առավոտյան զանգահարել էր բաժանմունք, տրանսպորտ պատվիրել, ապահով կերպով աշխատանքի հասնելու համար։ Երբ նրան տեղեկացրել էին, որ ինքը պետք է ինքնուրույն լուծի այդ հարցը, նրա սկեսրայրը, որը նույնպես աշխատում էր ոստիկանությունում, եկել էր տուն` նրան մոտոցիկլետով աշխատանքի տանելու համար։ Իսլամ Բիբիին գնդակահարել էին և սպանել սեփական տանից 50 մետր հեռավորության վրա։ Հարձակման արդյունքում վիրավորվել է նաև նրա հարազատը։ Վկաներից մեկն ասել էր, որ լսել է 3 կրակոց, իսկ մյուսները լսել էին 10-ը։ Կինը ստացած վերքերից մահացել էր հիվանդանոցում[3][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.awid.org/whrd/islam-bibi
  2. 2,0 2,1 Helmand’s top female police officer shot dead
  3. 3,0 3,1 3,2 Afghanistan’s indifference to murder of top female officer: Islam Bibi
  4. rahman, bahram- (2013 թ․ հուլիսի 13). «Afghanistan's indifference to murder of top female officer: Islam Bibi». natoassociation.ca (անգլերեն). NATO Association of Canada (NAOC). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Female Police Officers Helmand and Kandahar ANP». afghan-bios (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Helmand's most senior policewoman: 'My brother tried to kill me three times'». telegraph.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին.
  7. Helmand’s top female police officer shot dead

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]