Իշխանաձորի կռիվ (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանաձոր (այլ կիրառումներ)

Իշխանաձորի կռիվ կամ Իշխընձորի կռիվ, Սասունի հայերի ինքնապաշտպանական մարտեր, որը մղել են հայ ֆիդայիները թուրքական կանոնավոր բանակի դեմ, 1904 թվականի ապրիլի 16-ին Իշխանաձոր գյուղում։

1904 թվականին Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրքական հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասունի կենտրոնական շրջանները։ Սեմալի անկումից և Հրայրի մահից (ապրիլի 13) հետո՝ ապրիլի 16-ին, թուրքական երկու վաշտ, օգտվելով այն բանից, որ Սասունի հարավային ճակատի ուժերի մի մասը անցել է Գելիեգուզան, փորձել են փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը։ Տիրանալով Սպիտակ սարին՝ թշնամին փորձել է Իշխանաձորը կտրել Տալվորիկից, սակայն հանդիպել է ուժեղ դիմադրության։ Տալվորիկից օգնության եկած ուժերը (ուղարկել էր Սմբատ), հասնելով Իշխանաձոր, կռվի են բռնվել թուրք և քուրդ ուժերի հետ։ Կռիվը տևել է մինչև երեկո, թշնամու առաջխաղացումը կասեցվել է։ Ժողովուրդը տեղափոխվելու հնարավորություն է ստացել։ Թշնամին հետ է քաշվել։ Հայ կռվող ուժերը վերադարձել են Տալվորիկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, Ժնև, 1906։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։