Ինչպես դառնալ մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես դառնալ մեծ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր և Գենադի Ցիֆերով
ՀնչյունավորումՌինա Զելյոնայա
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1967

«Ինչպես դառնալ մեծ» (ռուս.՝ «Как стать большим»), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1967 թվականին ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինստուդիայում։ Մուլտֆիլմը պատմում է կատվի ձագի մասին, որը ցանկանում է շուտ մեծանալ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ կատվիկի մասին, որը շատ է ուզում արագ մեծանալ։ Խորանարդիկները հատակին դասավորելիս նա ոչ մի կերպ չի կարողանում գտնել անհրաժեշտ խորանարդիկը, ինչի պատճառով շատ է վրդովվում։ Սրտնեղությունից կատվիկը հատակով մեկ շաղ է տալիս բոլոր խաղալիքները, և նրա տատը դառնորեն թափահարում է գլուխն ու նրան անվանում փոքրիկ։ Կատվիկը դուրս է վազում փողոց, սակայն այնտեղ էլ նրան ոչ ոք լուրջ չի ընդունում, և ամեն մեկը նրան խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է արագ մեծանալ։

Արջուկը խորհուրդ է տալիս բարձրանալ բարձր ծառի վրա, բայց այնտեղ կատվիկն ավելի փոքր է դառնում, ճանապարհամերձ սունկը հավատացնում էր, որ արագ աճել կարելի է անձրևի տակ, բայց դա էլ չի օգնում կատվիկին։ Վերջապես արևը նրան խորհուրդ է տալիս հավաքել խաղալիքները, ինչն էլ կատվիկը պատրաստակամությամբ կատարում է։ Ի զարմանս կատվիկի՝ տատիկը, վերադառնալով տուն, ուրախությամբ ասում է, որ իր թոռն արդեն մեծացել է։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Գենադի Ցիֆերով,
Հենրիխ Սապգիր
Ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյով
Բեմադրող նկարիչ Անատոլի Կուրիցին
Օպերատոր Վլադիմիր Սիդորով
Կոմպոզիտոր Տատյանա Նազարովա
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Պուզանով, Պավել Պետրով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժող Վերա Գոկկե
Ֆիլմի տնօրեն Նաթան Բիտման
Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են Վ. Կուրանով, Վ. Կալաշնիկովա, Լիլիանա Լյուտինսկայա, Վլադիմիր Աբբակումով, Ֆեոդոր Օլեյնիկով
Ռոման Գուրովի ղեկավարությամբ

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռինա Զելյոնայա կատվիկ կատվիկ
Կլարա Ռումյանովա նապաստակ նապաստակ
Վեորգի Վիցին սունկ սունկ
Մարիա Վինոգրադովա կատվի տատը, կուղբ, արջուկ կատվի տատը, կուղբ, արջուկ

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով (1990-ական թվականների սկզբին) և DVD-ով (2000-ական թվականներին) «Крупный план» ընկերության կողմից։ Ձայնագրության ընթացքույմ կատարվել է պատկերի ու ձայնի թվային վերականգնում։ «Ինչպես դառնալ մեծ» մուլտֆիլմից բացի սկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմեր՝ «Жёлтик», «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից», «Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը», «Ամենափոքր անձրևիկը», «Նվիրական երազանք», «Փղիկն ու նամակը», «Кубик и Тобик», «Коротышка — зелёные штанишки»[2]։

  • Ձայն — Ռուսերեն Dolby Digital 5.1 Stereo, Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ — 0 (All),
  • Պատկեր — Standart 4:3 (1,33:1),
  • Գույն — PAL,
  • Փաթեթավորում — Կոլեկցիոն հրատարակություն,
  • Տարածող — Крупный План։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Геннадий Цыферов Как стать большим. — Москва: Яблоко, 2010. — (Мультсказка). — ISBN 978-5-9470-7141-2 Художник Сазонова Т., Прытков Ю. Иллюстрации и текст по мультфильму.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]