Իժ-12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԻԺ-12
ИЖ-12
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողԱ. Կլիմով Ն. Րեպին Գ. Պրոտոպով
Ստեղծման տարի1960
ԱրտադրողԻժևի մեխանիկական գործարան
Արտադրված է311 633[1]
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ12/70, 16/70 մմ
Փողի երկարություն720 կամ 730[2][3] մմ

Իժ-12, խորհրդային երկփող որսորդական զենք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԺ-12-ը ստեղծվել է 1960 թվականի սկզբին` Կլիմովի անվան զինագործարանում՝ ԻԺ-59 «Սպուտնիկ» զենքի կառուցվածքի հիման վրա։ ԻԺ-12-ը առաջին անգամ թողարկվել է 1962 թվականին, իսկ 1963 թվականից սկսվել է 12-16 մմ տրամաչափով զենքի սերիական արտադրությունը[2]։ Հետագայում ԻԺ-12-ը ներառվել է գործարանի հիմնական մոդելների շարքում[4]։

1965 թվականին սերիական ԻԺ-12-ի գինը կազմել է 158 ռուբլի, հատավաճառով՝ 250-270 ռուբլի։

1970-ականների սկզբին Ա. Կլիմովը, Ն. Րեպինը և Գ. Պրոտոպովը սկսում են ԻԺ-12-ի արդիականացման աշխատանքները[5], որի արդյունքում ստեղծվում է ԻԺ-27 հրացանը[2], որը դառնում է խորհրդային ամենահանրաճանաչ և զանգվածային որսորդական զենքերից մեկը։

1974 թվականին Իժ-12-ի արտադրությունը դադարեցվում է։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 311 633 հրացան, որից 129 000-ը վաճառվել է աշխարհի տարբեր երկրներում[6]։

ԻԺ-12-ը օգտագործվել է ոչ միայն որպես որսորդական, այլև որպես սպորտային զենք[6]։ 1966 թվականին Չեխոսլովակիայի հրաձիգ Օ. Պոկլոպը, Պրահայում ԻԺ-12 հրացանով հանդես գալով միջազգային մրցումներում, նվաճում է «Պրահայի մեծ մրցանակը»[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԺ-12-ը խորհրդային առաջին զանգվածային զենքն է, որի կազմի մեջ փական է ավելացվել[2]։

Այն ուղղահայաց փողով, երկփեղկ հրահանավոր զենք է (ամբողջ երկարությամբ զոդված է արծաթապատ զոդանյութով)։ Փողերը փողաբերանի համաչափ նեղացումով է։ Փողանցքը քրոմապատ է[6]։ Զարկանաձգանային մեխանիզմը մի բլոկում է։

Ի սկզբանե, հրացանները չունեին ավտոմատ ապահովիչներ։ Սակայն վերջին թողարկումներում այն ավելացվում է[2]։

Մարտական զսպանակը գլանաձև է։

Փողակալը ընկուզենու կամ հաճարենու փայտից է, ուղիղ է կամ ատրճանակի նման։ Կոթի ծոծրակը պլաստմասսայից է։

Արտադրողի կողմից երաշխավորված հրացանի կրակոցը հասնում է առնվազն 10 000-ի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Михаил Драгунов. Анатолий Климов. Неизвестный конструктор известных ружей. К 80-летию со дня рождения // журнал «Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение», № 1, 2001. стр.4-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ.ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.176-177
  3. Отечественные ружья // журнал «Охота и охотничье хозяйство», № 1, 1965. стр.36-37
  4. Н. Изметинский. Оружейные новинки ижевцев // журнал «Охота и охотничье хозяйство», № 8, 1964. стр.33-35
  5. Галина Валеева. ИЖ-27 вчера и MP-27 сегодня // журнал «Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение», № 8, 2012. стр.40-45
  6. 6,0 6,1 6,2 Виктор Гуров. Мой любимый ИЖ-12 // журнал "Оружие", № 2, 2003. стр.42-45
  7. Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. Ижевск, изд-во «Удмуртия», 1976. стр.13

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. 2-е изд., испр. и доп. Ижевск, изд-во «Удмуртия», 1982.
  • Ижевское оружие. Том 1. Ижевские ружья / Н. Л. Изметинский, Л. Е. Михайлов. - Ижевск, издательство Удмуртского университета, 1995. - 247 стр.։ ил.