Ժառանգակական հակում ունեցող դերմատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժառանգակական հակում ունեցող էկզեման քոր առաջացնող մաշկային բորբոքային վիճակ է դրա հետ կապված էպիդերմալ պատնեշի թերֆունկցիայով։ Բուժման տարբերակները (թեթևացնող և տեղային ստերեոիդներ հեշտից մինչև տանելի էկզեմայի համար, կալցինևրինի տեղային կամ համակարգային արգելակիչներ, ուլտրամանուշակագույն ճռագայթներով բուժում կամ մշտական ազաթրիոպին միջին ծանրության էկզեմային համար) որոշակիորեն սահմանափակված են և հաճախ անբավարար են արդյունավետության տեսանկյունից, դրանով իսկ հետաքրքրություն առաջացնելով այլընտրանքային բուժման մեթոդների նկատմամբ։

Առկա են 3 մետա-վերլուծությունների իրար հակասող դատողություններ էկզեմայի բուժման մեջ պրոբիոտիկների ազդեցության մասին։ Առաջին մետա-վերլուծությունը (2007 թ.-ի հուլիս) գնահատում է պրոբիոտիկների օգտագործման ազդեցությունը մանկական ժառանգական հակում ունեցող դերմատիտի բուժման և կանխարգելման մեջ ( Lee et al. 2008)։ Վերջին արդյունքի համար ներառվել են 4 ՊՎՓ-ներ (299 մասնակիցներ)։ Հեղինակները հիմնվում են նրա վրա, որ բուժման հետազոտությունները շատ կարևոր են կլինիկայում և այդ կարևորությունը պայմանավորված է Ժառանգական Հակումով Դերմատիտի Ուժգնության Գործակցի (ԺՀԴՈւԳ) պակասումով՝ միջխմբային դեպքում 6.64 միավորով և 8.56 միավորով, իսկ ներխմբային դեպքում՝ 1.06-ով և 1.37-ով, սակայն տվյալները դեռ քննարկելի են։ Նրանց կարծիքով, ներկա պահին ունեցած տվյալները համոզիչ չեն մանկական ժառանգական հակում ունեցող դերմատիտի պրոբիոտիկներով բուժման համար։

Կոկրանի տեսությունը (2008 թ.-ի ապրիլ), որը պարունակում է 781 մասնակիցներ (միայն երեխաներ) ներառող 12 ՊՎՓ-ներ, եզրակացրեց, որ, ըստ տվյալների, պրոբիոտիկները էկզեմայի համար արդյունավետ բուժում չեն և այդ պրոբիոտիկ բուժումը իրենից ներկայացնում է կողմնակի վնասակար ազդեցությունների ի հայտ գալու մի փոքր վտանգ։

Հակառակ եզրակացությունները առաջարկվել են երրորդ մետա-վերլուծության հեղինակների կողմից (2008 թ.-ի հունվար; 11 ՊՎՓ-ներ և 10 ուսումնասիրությունների տվյալներ(678 մասնակիցներ) հասանելի վերլուծության համար)։ Կարճ ասած, այստեղ կա վիճակագրորեն զգալի տարբերություն օգուտ պրոբիոտիկների, համեմատած պլացեբո խմբի հետ, ԺՀԴՈւԳ-ի միավորի իջեցման մեջ։ Չափավոր ծանր հիվանդությամբ երեխաները ավելի մեծ օգուտ են ստացել։ Արդյունքը կախված չէ պրոբիոտիկների վերահսկման տևողությունից, հիվանդի տարիքից կամ օգտագործվող պրոբիոտիկի տեսակից։ Հեղինակների կարծիքով, տվյալները վկայում են պրոբիոտիկների համեստ դերի մասին մանկական ժառանգական հակում ունեցող դերմատիտի բուժման մեջ՝ տանելի ծանր, այլ ոչ թե միջին ծանրության հիվանդների մոտ նկատվող ազդեցությունների հետ միասին։

Վերջապես, Betsi et al.(2008) վերանայված 10 ՊՎՓ-ները, որոնք գնահատում են պրոբիոտիկները որպես ժառանգական հակում ունեցող դերմատիտի բուժման միջոց։ Պրոբիոտիկները հայտաբերել են, որպեսզի իջեցնեն ժառանգական հակում ունեցող դերմատիտի ծանրությունը գնահատված ՊՎՓ-ների մոտ կեսի մոտ։

Արդյունքում, պրոբիոտիկների դերը ժառանգական հակում ունեցող դերմատիտի բուժման մեջ մնում է հարցականի տակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.