Ժամանակի գործոնի վրա հիմնված տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակի վրա հիմնված տնտեսությունը /ԺՀՏ/ տնտեսական համակարգի մասին տեսություն է, որտեղ փոխանակման /գնի, արժեքի/, հարկերի չափը, աշխատավարձի մեծության որոշման գործակցի հիմքը հանդիսանում է աշխատանքային ժամը /ծառայողական ժամերը/:

ԺՀՏ-ն ելնում է այն պատկերացումներից, որ ժամանակակից տնտեսական համակարգերը հենվում են այն գործոնների վրա, որոնք տարբեր մարդկանց համար ունեն տարբեր նշանակություն /կապիտալի առկայություն, հողատարածքի սեփականության իրավունքի առկայություն, օրենսդրությամբ ամրագրված կամ բնական մենաշնորհություն և այլն/: Ինչ-որ մեկը պարտադիր պետք է հարմարվի այդ պայմաններին կանոններին, որոնք մյուսների համար ընդունելի է առանց որևէ փոփոխության: Ինչ-որ մեկի համար այդ պայմաններն անպայման կլինեն ոչ արդարացի: ԺՀՏ-ի կողմնակիցները համարում են, որ այսօրվա համակարգերում անարդարացիության պատճառն է հանդիսանում տնտեսության վարման և գների սահմանման մշտական կանոնների բացակայությունն է: Ենթադրվում է, որ ժամանակակից համակարգերի թերությունները կարելի է հեռացնել, եթե տնտեսության հիմքը դառնային բնության օրենքները: Ժամանակը օբյեկտիվ ցուցանիշ է, նրա տևողությունը չեն կարող կարգավորել կամ փոփոխել քաղաքական որոշումները: Սա թույլ է տալիս համարել, որ այսպիսի ցուցանիշը տնտեսական համակարգի ամենաարդարացի հիմքն է:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

ԺՀՏ-ն առաջարկվել է գերմանացի տնտեսագետ Սիլվիո Գեզելի կողմից որպես այլընտրանքային վճարային համակարգ, որը Մեծ դեպրեսիայի պայմաններում թույլ կտար ձեռնարկություններին գործել` չօգտագործելով դրամական վարկերը:

1976 թվականին Շվեդիայի ժողովրդական կուսակցության անդամ Անդերս Գերնանտը ռիկսդագում ընտրության դրեց ժամանակավոր հարկի ներմուծման մասին առաջարկությունը, սակայն այն չընդունվեց:

[խմբագրել] Նպատակ

ԺՀՏ-ի հիմնական նպատակն է վարձակալական համակարգի փոխարինումը, որը սահմանված է կատարված աշխատանքի դիմաց նորմատիվային վճարումների համար, որոնք կախված են ժամանակից /հանդիսանում են մաթեմատիկական ֆունկցիաներ ժամանակի հետ որպես պարամետր/: ԺՀՏ-ի սկզբունքներով ակպիատլը չի կարող մեծանալ ժամանակի հետ առանց աշխատանքի իրականացման, որի տևողությունը կհամապատասխանի նրա մեծացմանը:

ԺՀՏ-ի ևս մեկ նպատակ է կապիտալի արժեքը կապել որոշակի օբյեկտիվ ֆիզիկական հիմքով այնպես, ինչպես չափն ու կշիռը կապված են “տարածություն” և “մասսա” ֆիզիկական հասկացությունների հետ: Ըստ հեղինակների մտքի այդպիսի մոտեցումը պետք է բարդացնի կամ անգամ անհնարին դարձնի սպեկուլյացիան ու խարդախությունը:

[խմբագրել] Քննադատություն

ԺՀՏ-ն քննադատվել այն բանի համար, որ այն շատ տեսական է, որպեսզի իրականում աշխատի: Սա ելնում է նրանից, որ բոլոր հարկահավաքներն աշխատանք ունեն: Այդ տեսությունը չի մատնանշում օբյեկտիվ հիմքեր աշխատողների որակի և դասակարգման, նրանց աշխատանքի արդյունավետության մեջ տարբերությունների ադեկվատ հաշվարկի համար, որը կարող է առաջացնել ոչ ճիշտ խթաններ:

[խմբագրել] Կապիտալ

Այս տերմինն ունի նաև ուրիշ նշանակություններ: Կապիտալը /լատիներենից թարգմանվում է որպես գլխավոր, գլխավոր ժառանգություն, գլխավոր գումար/ ապրանքների, ժառանգության, եկամուտ ստանալու համար օգտագործվող ակտիվների և հարստության ամբողջությունն է: Դրամական կապիտալ ասելով հասկանում ենք դրամ, որի միջոցով ձեռք է բերվում ֆիզիկական կապիտալ: Նյութական և դրամական միջուցների ուղղումը տնտեսության և արտադրության մեջ անվանում են նաև ներդրումներ կամ կապիտալի ներդրումներ: Սպառմանն ուղղված ռեսուրսները կապիտալ չեն հանդիսանում:

[խմբագրել] Այլ սահմանումներ

[խմբագրել] Դասական տնտեսագիտության մեջ

Տնտեսագիտության մեջ կապիտալն այն ռեսուրսներն են, որոնք կարող են օգտագործվել ապրանքների արտադրության մեջ կամ ծառայություններ մատուցելիս: Դասական տնտեսագիտության մեջ արտադրության երեք գործոններից մեկն է, իսկ մյուս երկուսը հողն ու աշխատանքն են:

[խմբագրել] Մարքսիստական քաղաքական տնտեսագիտության մեջ

Այդ մոտեցման դեպքում աշխատանքի յուրաքանչյուր միջոց դիտարկվում է որպես ֆիզիկական կապիտալ: Սակայն աշխատանքի միջոցը կարող է դառնալ կապիտալ միայն այն դեպքում, երբ նրա տերերը ուղղակի կամ անուղղակի մտնեն տնտեսական հարաբերությունների մեջ աշխատուժի տերերի հետ: Օրինակ մետաղ կտրող գործիքը չի բերում իր տիրոջը ոչ մի եկամուտ: Անգամ անձամբ տիրոջ կողմից դրա օգտագործումը սարքը չի դարձնում կապիտալ: Այն կապիտալ կդառնա միայն այն դեպքում, երբ վարձու աշխատող նշանակվի կամ այն տրվի վարձակալության: Կապիտալ առաջանում է միայն այնտեղ, որտեղ արտադրական և կենսական միջոցների տերը շուկայում գտնում է ազատ աշխատող որպես իր աշխատուժի վաճառողի:

Կապիտալը իր չէ, այլ որոշակի, հասարակական, հասարակության որոշակի պատմական խմբին պատկանող արտադրական հարաբերություն է, որը ներկայացված է իրի մեջ և այդ իրին տալիս է առանձնահատուկ հասարակական բնույթ: Կապիտալը կապիտալի վերածված արտադրական միջոցներն են, որոնք իրենցով այնքան էլ չեն ներկայացնում կապիտալ, որքան ոսկին և արծաթը` իրենք իրենցով դրամով:

[խմբագրել] Ավստրիական տնտեսագիտական դպրոցում

Կապիտալը ռեսուրսներ են, որոնց մարդկային պլանների մեջ տրվում է ապագա արտադրության գործոնների դերը: Ասենք օրինակ, սարքը դառնում է կապիտալ այն դեպքում, եթե նա, ով տիրապետում է սարքին կամ կարող է տիրապետել այն, պլանավորում է այն ապագայում օգտագործել բարիքներ արտադրելու համար: Եթե մարդկանցից ոչ մեկը, ովքեր կարող են օգտագործել այդ սարքը, չի դիտարկում այդ սարքը այդ տեսանկյունից, սարքը չի հանդիսանում կապիտալ բարիք:

[խմբագրել] Հաշվապահական հաշվառման մեջ

Հաշվապահական հաշվառման տեսանկյունից կապիտալն իրենից ներկայացնում է կազմակերպության ակտիվների և նրա պարտավորությունների միջև տարբերությունը:

[խմբագրել] Կապիտալի տեսակները

Հիմնական կապիտալ – իր արժեքը փոխանցում է արտադրության ապրանքի վրա մասերով հարաբերկանորեն երկար ժամանակի ընթացքում /օրինակ սարքը/

Հետադարձ կապիտալ – իր արժեքը փոխանցում է արտադրության ամբողջ ապրանքի վրա /օրինակ ալյուրը հաց թխելու համար/

Մշտական կապիտալ - չի փոխում գնի չափը, այլ միայն փոխանցում է այն արտադրության արդյունքի վրա միանգամից կամ մաս-մաս /բոլոր ծախսերը բացի աշխատավարձից/

Փոփոխական կապիտալ – կիրառվում է աշխատուժի վարձակալության համար, ունի աշխատավարձի ձև, փոխում է գնի չափը

Աշխատանքային կաիտալ – ֆինանսական ցուցանիշ, որը բնութագրում է կազմակերպության լիկվիդայնությունը

[խմբագրել] Ֆիզիկական կապիտալ

Ֆիզիկական /իրական կամ արտադրական/ կապիտալը գործում ներդրված, եկամտի աշխատող աղբյուր է արտադրական միջոցների տեսքով. մեքենաներ, սարքավորումներ, շենքեր, հող, հումքի պահուստներ, կիսաֆաբրիկատներ և պատրաստի ապրանքներ, որոնք օգտագործվում են ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար:

[խմբագրել] Դրամական կապիտալ

Դրամական կապիտալը /կապիտալի դրամային ձևը/ փողերն են, որոնք նախատեսված են ֆիզիկական կապիտալի ձեռքբերման համար: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ այդ փողերի անուղղակի տիրապետումը չի բերում եկամուտ, այսինքն` նրանք չեն դառնում կապիտալ ինքնաբերաբար: Դրանով նրանք տարբերվում են ֆինանսական կապիտալից:

[խմբագրել] Ֆինանսական կապիտալ

ֆինանսական կապիտալը ընկերության միջոցների աղբյուրն է, որը ստացվել է ֆինանսական գործիքների /բաժնետոմսեր, երկարատև վարկեր/ հաշվին, ինչպես նաև ընկերության արդյունավետ աշխատանքի հաշվին: Տարբերում են սեփական կապիտալ, որը պատկանում է ընկերության սեփականատիրոջը և փոխառնված կապիտալ, որը պատկանում է ընկերության վարկառուներին:

[խմբագրել] Դիտեք նաև

Պորտալ:Տնտեսագիտություն

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով