Թռչունների օղակավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թռչունների օղակավորում, թռչուններին նշակրելու մեթոդ, կիրառվում է վայրի թռչունների կենսաբանության հարցերն ուսումնասիրելու նպատակով։

Թռչունի ոտքին թեթև մետաղյա (սովորաբար ալյումինից) օղակ են հագցնում, որը համարակալված է և ունի որոշակի հասցե, գրանցվում են օղակավորման ժամանակը, վայրը և հայտնվում օղակավորման կենտրոններին։ Դիտական նպատակով թռչունների օղակավորմանման առաջին փորձը կատարել է Մարտենսենը Դանիայում (1899-ին), որից հետո տարբեր երկրներում օղակավորել են ավելի քան 30,5 միլիոն թռչուն։ Որևէ ճանապարհով օղակը գտնելիս ուղարկում են օղակավորման կենտրոն, հայտնելով, երբ և որտեղ է գտնվել այն։ Օղակավորման կենտրոնում պարզում են տվյալ թռչունի օղակավորման տեղն ու ժամանակը։ Թռչունների օղակավորումը կատարվում է բնադրման վայրում, չվելու ճանապարհին, փետրափոխման ժամանակ կամ ձմեռելու վայրում են։ Թռչունների օղակավորման միջոցով ստացված տվյալներով դատում են թռչունների չվելու ժամկետների ու վայրի, քանակի փոփոխության, կյանքի տևողության մասին են։ Այս բոլորը կարևոր են չվող թռչունների պահպանման կանոնների մշակման, որսորդական տնտեսության, թռչունների միջոցով տարածվող վարակի ճանապարհների ու հիվանդությունների հարուցիչների պարզման համար։

1962 թվականին ԱՄՆ-ի Իտակա քաղաքում կայացած Միջազգային թռչնաբանական կոնգրեսը ստեղծեց օղակավորման Միջազգային կոմիտե, որի շտաբը Փարիզում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 219