Թայվանական ուլուն
Թայվանական ուլուն | |
---|---|
Տեսակ | Թեյ |
Ենթատեսակ | ուլուն |
Ծագում | Թայվան |
Թայվանական ուլուն (烏龍茶)՝ ուլուն տեսակի թեյ, որը աճեցվում է Թայվանում և Չինաստանում։ Այլ անվանումներ՝
- Ուլուն "Ֆորմոզա" - Թայվան կղզու նախկին անունից
- Պենֆեն - շատ ֆերմենտացված թայվանական ուլուն, յուրահատուկ համով։ Թրմելու ընթացքում թեյը ստանում է ոսկեգույն գունավորում, որի հետևանքով այն համեմատում են շամպայնի հետ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայվանի թեյի պլանտացիաների մասին ինֆորմացիան թվագրվում է 1717 թվ.: Ըստ Լյան Հենայի (连横), XVIII դարի վերջում Կե Չաոն (柯朝) Ֆուցիան նահանգից թեյի թփեր է բերել և տնկել Թայվանի Ջի Յու Կենգ քաղաքում (栉鱼坑) (այժմ այդ տեղ հայտնի է ինչպես Թայբեյ)։ Այնուամենայնիվ, պատմական գրառումը ցույց է տալիս, որ թեյի բիզնեսը Տայպեյում սկսվել է զարգանալ դեռևս 18-րդ դարում։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ թեյը սկսեցին մշակվել Թայվանում ավելի քան երկու դար առաջ։
1855 թվականին Լին ֆեն Չինը (林凤池) Չին Սին Օ Լոգ (青心乌龙) տեսակի թեյի թփեր է բերում Թայվան և սկսում է աճեցնել։ Այստեղից էլ ծնվում է Թայվանական ուլունը։
1869 թվականին անգլիացի վաճառական Ջոն Դոդդը Չինաստանից Նյու-Յորք է բերում Ֆորմոզա թեյը, որը մեծ տարածում է գտնում ամբողջ Ամերիկայում։
Պատրաստման տեխնոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարմոզա ուլունը միջին ֆերմենտացիայի ենթարկված թեյ է։ Ունի մրգային, մեղրային բուրմունք։ Այն պատրաստում են թեյի թփերի վերին տերևներից և բողբոջներից, որի հետևանքով համարվում է թանկ թեյ։
Բուժիչ հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարմեզա տիպի ուլունը շատ օգտակար է և ունի հանգստացնող հատկություններ։ Թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, պոլիֆինոլ, տարբեր միկրոէլեմենտներ(ցինկ, ֆոսֆոր, կալցիում, յոդ, սելեն և այլն) և մի շարք վիտամիններ (C, D, E, B1, B3, B12):
Պատրաստման եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյը պատրաստելու համար տերևների վրա լցնում են եռացած ջուր, և երբ տերևները թրջվում են ջուրը թափում են և նոր ջուր լցնում։ Մեկ րոպեից կարելի է թեյը ըմպել։
Սառը թեյ պատրաստելու համար օգտագործում են 6 թեյի գդալ տերևներ և լցնում են թերմոսի մեջ։ Լցնում են 4 բաժակ եռացած ջուր։ Պահում են 5 րոպե, իսկ հետո ավելացնում են նույն քանակությամբ սառը ջուր։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Monique B. Hicks, Y-H. Peggy Hsieh and Leonard N. Bell (1996).