Թալեհ Քյազիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալեհ Քյազիմով
ադրբ.՝ Taleh Kazımov
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1983(1983-09-11) (40 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան (2004), Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (2006), Ջորջիայի պետական համալսարան, Լոնդոնի բիզնես դպրոց և Հարվարդի բիզնես դպրոց
Գիտական աստիճանմագիստրոս
Մասնագիտությունբանկիր և գործարար
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի կենտրոնական բանկի նախագահ
 Taleh Kazimov Վիքիպահեստում

Թալեհ Թայիր օղլը Քյազիմով (ադրբ.՝ Taleh Tahir oğlu Kazımov, սեպտեմբերի 11, 1983(1983-09-11), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի տնտեսագետ, ֆինանսիստ, գործարար, Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 11-ին Բաքվում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «ավտոմատացում և համակարգչային ինժեներիա» մասնագիտացմամբ ավարտել է Ադրբեջանի տեխնիկական համալսարանը։ 2006 թվականին էլ ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի ու Ջորջիայի համալսարանի համատեղ ծրագիրը՝ ստանալով ֆինանսների ուղղվածությամբ գործարար վարչարարության մագիստրոսական աստիճան։ 2012 թվականին Լոնդոնի բիզնես դպրոցում անցել կառավարման հատուկ կուրսեր։ 2014 թվականին էլ ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի կառավարման ծրագիրը։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին աշխատանքի է անցել «Bank Standart» ՓԲԸ-ում։ 2006-2007 թվականներին «Ernst & Young» ընկերությունում եղել է աուդիտոր, իսկ 2007 թվականին նշանակվել «Fineko» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն։ 2007-2009 թվականներին աշխատել է «Paşa Bank»-ի ռիսկերի կառավարման դեպարտամենտում՝ զբաղեցնելով մենեջերի պաշտոնը, իսկ 2009 թվականին նույն բանկում նշանակվել գանձապետարանի ու փողի շուկայի դեպարտամենտի տնօրեն։

2011 թվականի դեկտեմբերին ընտրվել է «Paşa Bank» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի անդամ։ 2015-2022 թվականներին էլ եղել է «Paşa Bank»-ի կառավարման խորհրդի նախագահ։ 2015-2018 թվականներին դարձել է «Paşa Bank Georgia» ԲԲԸ դիտորդական խորհրդի անդամ։ Բացի այդ, 2015-2019 թվականներին եղել է Ադրբեջանա-ամերիկյան առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ ու փոխնախագահ։

2022 թվականի ապրիլից դարձել է Ադրբեջանի կենտրոնական բանկի կառավարման անդամ, իսկ 2022 թվականի ապրիլի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով, նշանակվել Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ՝ փոխարինելով Էլման Ռուստամովին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Alexander (2022 թ․ ապրիլի 13). «Azerbaijan appoints banker Kazimov as new central bank governor». Reuters. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Распоряжение Президента Азербайджанской Республики О назначении Т.Т.Кязымова председателем Центрального банка Азербайджанской Республики » Официальный сайт президента Азербайджанской Республики». president.az (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]