Էվոլյուոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվոլյուոն
Տեսակթանգարան և միջոցառման անցկացման վայր
Երկիր Նիդերլանդներ[1][2]
ՏեղագրությունԷյնդհովեն[1][2]
ՎայրԷյնդհովեն
Մասն էBeschermingsprogramma Wederopbouw 1959-1965?[3]
Ղեկավարության նստավայրԷյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
ՀասցեNoord Brabantlaan 1A te Eindhoven5652LA[4]Noord Brabantlaan?
Հիմնադրվել է1966[3][2] և 1962[2]
Կայքevoluon.com(նիդեր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Էվոլյուոն (հոլ.՝ Evoluon), կոնֆերանս-կենտրոն և տեխնիկայի գիտության նախկին թանգարան Էյնդհովենում, Նիդերլանդներ։

Շենքը կառուցվել է 1966 թվականին Philips ընկերության կողմից՝ որպես ժամանակակից տեխնիկայի գիտության թանգարան։ Ստեղծման գաղափարը պատկանում էր Ֆրից Ֆիլիպսին, ով ցանկանում էր Philips ընկերության 75-ամյակի առթիվ գեղեցիկ և յուրօրինակ անակնկալ մատուցել Էյնդհովենի բնակիչներին։ Շենքի էսքիզը և նախագծումն իրականացրեց ճարտարապետ Լուի Քրիստիան Կալֆը (հոլ.՝ Louis Christiaan Kalff), իսկ ցուցադրությունների և էքսպոզիցիաների գաղափարը պատկանում են Ջեյմս Գարդներին։

Շենքը կառուցված է ֆուտուրիստական ոճով և իրենից ներկայացնում է 77 մետր տրամագծով գմբեթ, որը թռչող ափսեի տեսք ունի։ Գմբեթը կանգնած է 12 V-աձև սյուների վրա[5], իսկ ընդհանուր մակերեսը նրա ներքին տարածքի կազում է 2700մ 2[6]:

1960-ական և 1970-ական թվականներին իր բացառիկության և Նիդերլանդների համար նորամուծություն հանդիսացող ինտերակտիվ ցուցադրությունների շնորհիվ թանգարանը մեծ համբավ էր վայելում։ 1970 թվականին թանգարան այցելեց 527 000 մարդ[7]։ Բայց այլ քաղաքներում բացված գիտական թանգարանների պատճառով թանգարանն անկում ապրեց, դարձավ վնասաբեր և 1989 թվականին փակվեց։ Իսկ 1998 թվականին շենքը վերակազմավորվեց՝ դառնալով կոնֆերանս-կենտրոն։

Էվոլյուոնի ինտերիերը 1968 թվականին:

Philips ընկերությունը 1968 թվականից մինչև 1972 թվականն ընկած ժամանակահատվածում թողարկեց թանգարանի գավազդային հոլովակը, որը կոչվում էր Evoluon: Ռեժիսոր Բերտ Հաանստրոյի նկարահանած հոլովակը մի քանի անգամ ցուցադրեցին BBC One հեռուստաալիքով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվոլյուոն» հոդվածին։