Էստոնիայի ավիացիոն ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիայի ավիացիոն ակադեմիա (էստ.՝ Eesti Lennuakadeemia)․ Էստոնիայի պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Տեղակայված է Տարտու քաղաքում։ Ակադեմիայում պատրաստում են ապագա օդաչուների և ավիացիայի մասնագետների։ Նախկին անվանումն է Տարտույի պետական քոլեջ (էստ.՝ Tartu Lennukolledž), վերանվանվել է 2008 թ․–ի սեպտեմբերի 1–ին։[1] Հիմնադրվել է 1993թ․–ի սեպտեմբերի 13–ին։ Ունի 300 ուսանող, որոնց յուրաքանչյուր տարի միանում են 60—70 երիտասարդ։ Ուսանողների թվում կան նաև աղջիկներ, որոնք կազմում են ընդհանուրի 15 %–ը։[2]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ակադեմիայի պաշտոնական կայքի լրատվական բաժին
  2. Анастасия Семёнова. Там, где учат летать…, Молодёжь Эстонии (2009-01-06).

58° հս. լ. 26° ավ. ե. / 58.310241° հս. լ. 26.691107° աե. ե.