Էնն Սոֆի Ռևենթլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Սոֆի Ռևենթլոու
դան․՝ Anna Sophie Reventlow
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1693(1693-04-16)[1][2] կամ 1693[3]
ԾննդավայրClausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էհունվարի 7, 1743(1743-01-07)[1][2] կամ 1743[3]
Մահվան վայրClausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա
ԳերեզմանՌոսկիլդեի մայր տաճար
ՔաղաքացիությունԴանիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինFrederick IV of Denmark?
Ծնողներհայր՝ Conrad von Reventlow?
Զբաղեցրած պաշտոններԴանիայի կոնսորտ թագուհի
ԵրեխաներFrederik Christian Oldenburg?[1], Christiana Amalia Oldenburg?[1] և Charles Oldenburg?[1]
 Anne Sophie Reventlow Վիքիպահեստում

Էնն Սոֆի Ռևենթլոու (դան․՝ Anna Sophie, ապրիլի 16, 1693(1693-04-16)[1][2] կամ 1693[3], Clausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա - հունվարի 7, 1743(1743-01-07)[1][2] կամ 1743[3], Clausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի թագավոր Ֆրեդերիկ 4-րդի երկրորդ կինը։

Դանիացի կանցլեր, կոմս Կոնրադ ֆոն Ռևենթլոուի և նրա երկրորդ կնոջ՝ Սոֆի Ամալի Հանի դուստրը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1711 թվականին, դիմակահանդեսի ժամանակ ծանոթացել է թագավորի հետ, ով նրանից 22 տարով մեծ էր։ 1712 թվականի հունիսի 26-ին առևանգել է 19-ամյա Էնն Սոֆի ֆոն Ռևենթլոյին Կլաուսհոլմ ամրոցից և գաղտնի ամուսնացել նրա հետ Սկաններբորգում։ Նրան պարգևել է Շլեզվիգի դքսուհու տիտղոս։ 1721 թվականի ապրիլի 4-ին թագուհի Լուիզա Մակլենբուրգցու մահից մի քանի օր անց, Էնն Սոֆիի և Ֆրեդերիկ 4-րդի ամուսնությունը պաշտոնապես ճանաչվել է, իսկ նույն թվականի ապրիլի 16-ին[4] նա թագադրվել է։ Էնն Սոֆի Ռևենթլոուն դանիացի առաջին թագուհին է, ով ծագումով թագավորական ընտանիքից չէր։ Ամուսնությունը տարաձայնություն առաջացրեց դանիական թագավորական ընտանիքում. թագաժառանգ արքայազն՝ Կրիստիանը ատում էր խորթ մորը, արքայազն Կառլը և արքայադուստր Սոֆիա Գեդվիգը, Ֆրեդերիկ 4-րդի քույրն ու եղբայրը լքեցին Կոպենհագենը։ Էնն Սոֆիի ընտանիքը, քաղաքական նշանակալի ազդեցություն ուներ։ 1730 թվականին թագավորի մահից հետո, Էնն Սոֆին արտաքսվել է Կոպենհագենից և մահացել Կլաուսհոլմի կալվածքում։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկի հետ ամուսնության ընթացքում Էնն Սոֆին ծնել է երեք երեխա, նրանք բոլորը մահացել են վաղ տարիքում։

  • Քրիստինա Ամալյա (1723 թվականի հոկտեմբերի 23 - 1724 թվականի հունվարի 7)
  • Ֆրեդերիկ Քրիստիան (1726 թվականի հունիսի 1 -1727 թվականի մայիսի 15)
  • Կառլ ( 1728 թվականի փետրվարի 16 - 1729 թվականի հունիսի 8)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://emp-web-84.zetcom.ch/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=12677
  4. Heinrich Albert Zachariä Staatsrechtliches Votum über die Schleswig-Holstein'sche Successionsfrage und das Recht des Augustenburgischen Hauses. — 1863. — С. 58.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Սոֆի Ռևենթլոու» հոդվածին։