Էկոդիզայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժանգոտվող պողպատից սեղան

Էկոդիզայն, դիզայնի ուղղություն, որը մեծ նշանակություն է տալիս բնության պահպանությանը մոդելի ստեղծման ընթացքում, որն իր մեջ ներառում է արտադրանքի ստեղծումը և օգտագործումը։ Էկոդիզայնը՝ գեղեցկության բնական և ակնհայտ պահանջմունքների հետ միասին հատուկ ուշադրություն է դարձնում․

  • Ռեսուրսների սպառմանը, նախագծմանը և արտադրանքի օգտագործմանը
  • Նյութերի արտադրությանը։ Հաշվի են առնվում բազմաթիվ ասպեկտներ ՝ սկսած արտադրողի կողմից շրջակա միջավայրի պաշտպանությունից և ավարտած՝ ձեռնարկություններում աշխատողների իրավունքների պահպանմամբ, ֆերմերների նկատմամբ ճիշտ վերաբերմունքով և այլն։ Գոյություն ունեն տարբեր տեսակի սերտիֆիկատներ, որոնք նման են անտառային տնտեսության խորհրդի անցկացմանը։
  • Ապրանքի օգտագործման անվտանգություն, առողջությանը ոչ մի վնաս չհասցնելը, աղմուկի նվազագույն շեմը, արտանետումները, ճառագայթման աստիճանը
  • Հեռացման պարզությունն ու անվտանգությունը, թափոնների վերամշակումը շրջակա միջավայրի նվազագույն վնաս պատճառելու նպատակով

Մշակվել են հատուկ մեթոդներ և չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս բազմակողմանի վերլուծություն կատարել այս բոլոր ասպեկտների վերաբերյալ։

Բնապահպանական ազդեցության վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղան Ռիո դե Ժանեյրոյում: Վերամշակման նյութերը շատ կիրառական և տարածված են բրազիլացի դիզայներների շրջանում:

Կյանքի ցիկլի բոլոր փուլերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման համար առանցքային գործոնները պարզելու գործիքներից մեկը շրջակա միջավայրի վրա ազդեցության վերլուծությունն է (АВОС)։

ABOC- ի անցկացման համար պետք է հաշվի առնել հետևյալը.

  • Սպառողի նախասիրություններ, ցանկություններ
  • Իրավական պահանջներ, շուկայի բաղադրիչ (մրցակցություն)
  • Արտադրանքի և արտադրության տվյալները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկոդիզայն» հոդվածին։