Էլինգսրուդասեն (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էլինգսրուդասեն» կայարան
Գիծ 1
Գիծ 2
Օսլոյի մետրոպոլիտեն


Բացման թվական 1981թ.-ի նոյեմբերի 8
Շրջան Էլինգսրուդ
Տիպ ստորգետնյա
Պլատֆորմ(ների) երկարություն, մ 165,2 մ
Ճարտարապետներ Գութթորմ Բրուսկելանդ
Էլինգսրուդասեն կայանը Վիքիպահեստում

Էլինգսրուդասեն (նորվ.՝ Ellingsrudåsen), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի մետրոպոլիտենի վերգետնյա կայարան, որը բացվել է 1981 թվականի նոյեմբերի 8-ին և ընդգրկված է մետրոյի թիվ 2 գծում։ Ներկայումս սպասարկում է նաև մետրոյի թիվ 1 գիծը։ Թիվ 1 և 2 գծերի համար հանդիսանում է վերջին կայարանը։

Գտնվում է քաղաքի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա՝ Էլինգսրուդ և Ալնա միկրոշրջանների միջև։

Կայարանը կամարակապ է, կողասրահներով, որտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել ինքնաշարժ սանդուղքներով (էքսկալատրներով)։ Պատերը սալիկապատված չեն և որպես դիզայնի մաս, երևում են ժայռաբեկորները։