Էլեկտրոնային պրոյեկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային պրոյեկտոր, էլեկտրոններ առաքող մակերևույթի խոշորացված պատկերը առանց էլեկտրոնային ոսպնյակների օգնության ստանալու էլեկտրոնաօպտիկական սարք։ Էլեկտրոնային պրոյեկտորի հիմնական մասերն են՝ ապակե գնդաձև կամ կոնաձև անոթի (վերջինիս հատակը ներսից պատվում է լյումինաֆորի շերտով) կենտրոնում տեղադրված մետաղե բարակ սայրի ձև ունեցող կաթոդը (կորության շառավիղը՝ միկրոնի մի քանի տասներորդական մաս) և անոթի պատերին քսված հաղորդիչ շերտի կամ կաթոդը շրջափակող մետաղալարե օղակի ձևով պատրաստված անոդը։ Սարքի մեջ ճնշումն իջեցվում է մինչև մմ սնդ. ս.: Անոդի և կաթոդի միջև մի քանի կվ պոտենցիալների տարբերություն կիրառելիս, սայրի մակերևույթի մոտ ստեղծվում է էլեկտրաստատիկ էլեկտրոնային էմիսիա (ավտոէլեկտրոնային էմիսիա) առաջացնելու համար բավարար լարվածության էլեկտրական դաշտ։ Էմիսիան հեշտացնելու համար կաթոդը տաքացվում է։ Կաթոդից դուրս թռչող էլեկտրոնները, արագացվելով էլեկտրական դաշտի ուժագծերի (դրանք ուղղահայաց են կաթոդի մակերևույթին) ուղղությամբ, էկրանի վրա պրոյեկտում են կաթոդի մակերևույթի խոշորացված էմիսիոն պատկերը, որն արտացոլում է սայրի բյուրեղային կառուցվածքի սիմետրիան։ Խոշորացումը համեմատական է կաթոդ–էկրան հեռավորության և սայրի կորության շառավղի հարաբերությանը։ Շատ բարակ սայրեր կիրառելիս՝ կարելի է ստանալ միլիոնի կարգի խոշորացում։ Կաթոդի մակերևույթի մոտ էլեկտրական դաշտի տանգենցիալ բաղադրիչների առաջացումը սահմանափակում է սարքի լուծունակությունը 10Å կարգի մեծությամբ։ Ավելի բարձր լուծունակությամբ օժտված է իոնային պրոյեկտորը, որում պատկերն ստացվում է ջրածնի կամ հելիումի իոնների օգնությամբ։ Էլեկտրոնային պրոյեկտոր կիրառվում է դժվարահալ մետաղների էլեկտրաստատիկ էլեկտրոնային էմիսիան և տարբեր տեսակի կաթոդները հետազոտելիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 33