Էլբայ Ղասիմզադե
Էլբայ Ղասիմզադե | |
---|---|
Ի ծնե | Էլբայ Էնվեր օղլի Ղասիմզադե |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Azadlig Avenue? |
Պարգևներ | |
Անդամություն | Ադրբեջանի ճարտարապետների միություն |
Elbay Qasımzadə Վիքիպահեստում |
Էլբայ Էնվեր օղլի Ղասիմզադե (ադրբ.՝ Elbay Ənvər oğlu Qasımzadə, դեկտեմբերի 26, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1990 թվական), Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ (2012 թվականի նոյեմբերի 6-ից)[1][2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլբայ Ղասիմզադեն ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 26-ին Բաքվում։ 1971 թվականին ավարտել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։ 1976 թվականին ավարտել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Ճարտարապետության և արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1975-1989 թվականներին աշխատել է Շինարարության դիզայնի ինստիտուտում։ 1989-2001 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը։
Էլբայ Ղասիմզադեն Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսորն է։ 1998 թվականին հիմնադրել է «El&En» ճարտարապետական ընկերությունը և ներկայումս այս ընկերության տնօրենն է։ Նա հեղինակ է ավելի քան 150 նախագծերի, ավելի քան 80 հոդվածների և 8 գրքերի։ Էլբայ Ղասիմզադեն Արևելյան երկրների Ճարտարապետության միջազգային ակադեմիայի փոխնախագահն է։ Հանդիսանում է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (ՅՈՒՆԵՍԿՕ) և Ճարտարապետների միջազգային միության պրոֆեսորը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էլբայ Էնվեր օղլի Ղասիմզադե
- ↑ Elbay Ənvər oğlu Qasımzadə
- ↑ library.unec.edu.az(չաշխատող հղում)Էլբայ Էնվեր օղլի Ղասիմզադե
- ↑ Ադրբեջանի ճարտարապետների միության կայքը