Էդվարդ Միրզոյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Միրզոյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն176
ՍկիզբԼեոնիդ Ազգալդյան փողոց
ԱվարտՎերին Անտառային փողոց

Էդվարդ Միրզոյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է հայ կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցն սկսվում է Լեոնիդ Ազգալդյան փողոցից, ձգվում հյուսիսարևմտյան ուղղությամբ և ավարտվում Վերին Անտառային փողոցի թիվ 150/17 տան մոտ[1]։ Հատող փողոցներ չունի։ Փողոցի երկարությունը 176 մետր է։

Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 607-Ն որոշմամբ[1]։

Որոշման հիմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով երաժշտի մեծ ավանդը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևանի ավագանին քննարկել է փողոցն անվանափոխելու որոշման նախագիծը[2] և հաստատել[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]