Էդուարդ Սարգիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Սարգիսով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1971(1971-04-05)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարյա (Լուգանսկ) 0 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ցեմենտ 9 (0)
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 19 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ-2 8 (0)
1992—1995 Ռուսաստան Չեռնոմորեց 139 (21)
1996—1998 Ռուսաստան Կուբան (Կրասնոդար) 110 (12)
1999 Ուկրաինա Պրիկարպատիե 13 (0)
2000 Ռուսաստան Ժեմչուժինա (Սոչի) 21 (0)
Մարզչական կարիերա
2006 Ռուսաստան Չեռնոմորեց գլխ. մարզչի օգնական
2006 Ռուսաստան Չեռնոմորեց ժ/պ
2007 Ռուսաստան Սպարտակ-ՈՒԳՊ
2009 Ռուսաստան Չեռնոմորեց գլխ. մարզչի օգնական
2009 Ռուսաստան Չեռնոմորեց ժ/պ
2009 Ռուսաստան Չեռնոմորեց գլխ. մարզչի օգնական
2010 Ռուսաստան Չեռնոմորեց մ.
2011—2013 Ռուսաստան Սլավյանսկի
2013—2015 Ռուսաստան Վիտյազ (Կրիմսկ)
2015—2017 Ռուսաստան Չեռնոմորեց
2017—2019 Ռուսաստան Չեռնոմորեց մ.
2019—2022 Ռուսաստան Չեռնոմորեց
2022 Ռուսաստան Չեռնոմորեց (երիտ.)
2022—2023 Ռուսաստան Կուբան Հոլդինգ
2023— Ռուսաստան Ֆորտե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդուարդ Հրաչիկի Սարգիսով (ապրիլի 5, 1971(1971-04-05)[1], Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1991)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեռնոմորեց» ՄՊՄԴ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Անատոլի Իվանովիչ Բուտկովը։ Սարգիսովին ֆուտբոլային դպրոց է բերել հայրը, որն ինքն էլ ժամանակին խաղացել էր «Ցեմենտում»[2]։

Վորոշիլովգրադի գիշերօթիկ դպրոցի հասակակիցների հետ խաղում նրան նկատել են հյուրերի մարզիչները և կանչել իրենց մոտ։ 1989 թվականին, ինտերնատն ավարտելուց հետո, վերադարձել է Նովոռոսիյսկ։ 1990 թվականին տեղափոխվել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի Երևանի «Արարատ» ակումբ։ Թիմի հետ 1991 թվականին լիգայում զբաղեցրել է 7-րդ տեղը, դուրս է եկել ԽՍՀՄ գավաթի 1990/91 խաղարկության կիսաեզրափակիչ։ Հույս է ունեցել շարունակել խաղալ «Արարատում», ևս երեք տարվա պայմանագիր է կնքել, սակայն միութենական առաջնությունը դադարել է գոյություն ունենալ։ Շուտով նրա մոտ էր Դոնեցկի «Շախտյորը» տեխափոխվելուն, բայց Նովոռոսիյսկի ակումբի փոխնախագահ Վլադիմիր Բուտը խաղացողին համոզել է վերադառնալ հարազատ թիմ[2]։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը նշել է 1992 թվականին Նովոռոսիյսկի «Գեկրիսի» կազմում։ Այնտեղ, արդեն «Չեռնոմորեց» անվան տակ, խաղացել է Ռուսաստանի բարձրագույն լիգայում 1995 թվականին։ 1996-1998 թվականներին խաղացել է «Կուբանում»։ 2000 մրցաշրջանն անցկացրել է «Ժեմչուժինա»-ում։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին սկսել է աշխատել որպես «Չեռնոմորեցի» գլխավոր մարզչի օգնական, տարեվերջին գլխավորել է թիմը, սակայն կարճ ժամանակով։ 2007 թվականին ղեկավարել է «Սպարտակ-ՈՒԳՊ» ակումբը։ 2008 թվականն անցկացրել Է որպես Ռուսաստանի բրազիլական ֆուտբոլի դպրոցի ավագ մարզիչ։ 2009 թվականին վերադարձել է աշխատանքի որպես գլխավոր մարզչի օգնական «Չեռնոմորեց»-ում, որտեղ այնուհետև՝ մայիսից հունիս, Նիկոլայ Յուժանինի հրաժարականից հետո եղել է պաշտոնակատար։ 2011 թվականին գլխավորել է երկրորդ դիվիզիոնում նորամուտը նշող «Սլավյանսկի» ակումբը։ 2013 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի հունվարի 2-ը եղել է «Վիտյազ» (Կրիմսկ) ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ 2015 թվականի ամռանը կրկին վերադարձել է հարազատ «Չեռնոմորեց»՝ որպես գլխավոր մարզիչ։

2022 թվականի հոկտեմբերի 17-ին գլխավորել է Պավլովսկայա ստանիցայի «Կուբան Հոլդինգ» ակումբը, որի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեռնոմորեց»
  • Ռուսաստանի առաջին լիգայի հաղթող - 1993 («Արևմուտք» տարածաշրջան), 1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Бут и Саркисов: сложившийся тандем
  3. «Эдуард Саркисов — новый главный тренер ФК «Кубань Холдинг»» (ռուսերեն). ФК «Кубань Холдинг». 2022 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.