Զոսյա (ֆիլմ, 1967)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոսյա
լեհ.՝ Zosia և ռուս.՝ Зося
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա, ռազմական ֆիլմ և մելոդրամա
Թվական1967
Լեզուռուսերեն և լեհերեն
ՌեժիսորՄիխայիլ Բոգին
Սցենարի հեղինակՎլադիմիր Բոգոմոլով
ԴերակատարներՊոլա Ռաքսա, Յուրի Կամորնի, Նիկոլայ Մերզլիկին, Գեորգի Բուրկով, Ալեքսանդր Գրավե, Զիգմունտ Զինտել և Լյուբով Կորնևա
ՕպերատորԵժի Լիպման
ԵրաժշտությունՌաֆայիլ Խոզակ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն68 րոպե

«Զոսյա» (լեհ.՝ Zosia), խորհրդա-լեհական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Միխայիլ Բոգինը 1967 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[1][2]։ Վլադիմիր Բոգոմոլովի համանուն վեպի էկրանավորումն է։

Պրեմիերան տեղի է ունեցել 1967 թվականի սեպտեմբերի 19-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտվում է Հայրենական մեծ պատերազմը։ Լեհական փոքրիկ գյուղ է ժամանում խորհրդային զինվորների ջոկատը։ Նրանցից մեկը՝ գրավիչ և երիտասարդ Միխայիլը, հանդիպում է տեղացեի լեհ աղջկա՝ Զոսյային։ Նա սկսում է սիրահետել աղջկան, Զոսյան պատասխանում է Միխայիլին փոխադարձությամբ։ Փոխադարձ անվստահությունը լեհերի և ռուս զինվորների միջև բարդ հարաբերությունների պատճառով, ինչպես նաև կարճ ժամանակ անց ճակատ ուղարկվելու հեռանկարը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Զոսյայի ու Միխայիլի միջև ծագած սիրո համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոլա Ռակսա – Զոսյա                                                                                                                                   
  • Յուրի ԿամորնիՄիխայիլ, ավագ լեյտենանտ, շտաբի պետ
  • Նիկոլայ ՄերզլիկինՎիկտոր Բայկով, գումարտակի հրամանատար, ավագ լեյտենանտ
  • Զիգմունտ Զինտել – ծերունին Ստեֆան
  • Բարբարա Բարգելովսկայա – Վանդա
  • Վեսլավա ՄազուրկևիչԶոսյայի մայրը
  • Գեորգի Բուրկով – Սեմյոնով
  • Ալեքսանդր Գրավեբրիգադի հրամանատար, փոխգնդապետ
  • Պանտելեյմոն Կրիմով – Պյոտր Սավելևիչ Մախին, շարքային
  • Նիկոլայ Խանգաժիև – սերժանտ
  • Լյուբով Կորնևա – եֆրեյտոր Կատյա Իգումնովա
  • Յուրի Սորոկինկապավոր վիրակապված գլխով
  • Իվան Մատվեև – Սուշկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զոսյա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Զոսյա» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]