Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան (Չարենցավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան (Չարենցավան)
Տեսակշենք
Երկիր Հայաստան
Ներկա վիճակկանգուն

Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան, 1990 թվականից մինչև 2016 թվականը զոհված 33 օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` 2014 թվականի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից ամենակրտսերի` Ազատ Արթուրի Սահակյանի ծննդավայրում։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 14-ին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ որդիների` Արթուրի և Ալեքսանդրի, և Արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիֆ Միքայելյանի որդու` Մամիկոնի կողմից։

Բացման արարողության ժամանակ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը մեջբերեց հետևյալ խոսքերը.

Օդաչուները չեն մահանում. օդաչուները թռչում են և չեն վերադառնում։

2019 թվականի հունիսի 29-ին հուշակոթողի տարածքում բացվեց հուշաղբյուր՝ ի հիշատակ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Մարալիկից Բարձրաշեն լեռնային հատվածում կործանված ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 մարտական օդանավի օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի վրա գրված են զոհված 33 օդաչուների անուններն ու «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]