Զեփյուռ հայրենյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեփյուռ հայրենյաց
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1862
ԳրասենյակԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1867

«Զեփյուռ հայրենյաց» («Զեփիւռ հայրենեաց»), բանասիրական, գիտահանրամատչելի կիսամսյա (սկզբում՝ ութօրյա և տասնօրյա) հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1862-1867 թվականներին Կ. Պոլսում (նաև «Զեփիւռ» վերտառությամբ)՝ ընդհատումերով։ Խմբագիրներ՝ Մինաս Գաբամաճյան, Մարտիրոս Թեստիճյան։

Տպագրել է գիտական, բարոյախոսական, առողջապահական, ուսումնական-կրթական հոդվածներ, գրական ստեղծագործություններ։

Որպես հավելված՝ հրատարակել է Ն. Մեզպուրյանի «Երկրագործական քիմիաբանութիւն եւ երկրաբանութիւն» գրքույկը և Վ. Հյուգոյի «Դատապարտեալի մը վերջին օրը» ստեղծագործությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։