Զանսերիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանսերիո, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշանակված է Պևտինգերյան քարտեզում, Տիգրանակերտ֊Արտաշատ ճանապարհի վրա, Տիգրանակերտից 30 հռոմեական մղոն հեռավորությամբ։ Հ․ Մանանդյանը հնարավոր է համարում այս անունն ուղղել Զանկերտա կամ ասորերեն վերջավորությամբ, Զանկերտերեն ձևով։ Աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշգրտված[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 268 — 992 էջ։