Երևանի բանվոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երևանի բանվոր», խորհրդային շրջանի հայկական օրաթերթ։ Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի, Երևանի քաղկոմի և ՀԱՄԽ-ի օրգանը։ Հրատարակվել է 1934 թվականին, Երևանում։ Խմբագիրն էր Տ․ Խորունին։ Լույս էր տեսել «Բանվորական Երևան» (1933-1934 թթ.) և «Հարվածային բանվոր» (1933-1934 թթ.) թերթերի փոխարեն։

Խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է արդյունաբերության ղեկավարումը կատարելագործելու, գիտության և տեխնիկայի նվաճումները մասսայականացնելու և արտադրության մեջ արմատավորելու խնդիրները։

Տպագրել է մամուլի տեսություններ, բանգյուղ–թղթակիցների տեղեկատվություններ։

«Երևանի բանվոր» օրաթերթին հաջորդել է «Խորհրդային Հայաստան»-ը (երեկոյան հրատարակություն, 1934-1935 թթ.)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 567