Երջանիկ Ղուբասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանիկ Ղուբասարյան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 2001(2001-02-21) (23 տարեկան)

Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյան (փետրվարի 21, 2001(2001-02-21)), հայ պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստ, որը որպես հենակետային կիսապաշտպան կամ կենտրոնական պաշտպան խաղում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության Նոա ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուբասարյանը գերմանական ֆուտբոլի սան է, ավելի վաղ խաղացել է Համբուրգ ՖԱ-ի Մ-17/Մ-19 խմբերում[1] և Սբ․ Պաուլիի II ՖԱ-ում։ Նա միացել է Համբուրգ ՖԱ-ին Սբ․ Պաուլիի երիտասարդական ակադեմիայում խաղալուց հետո[2][3]։ Արդյունքում նա սկսել է մարզվել ավագ խմբում[4]։ Նա դիտվել է որպես Համբուրգ ՖԱ-ի հեռանկարային թեկնածու[5][6] He was seen as a prospect at HSV[7]։

2020 թվականի հոկտեմբերին նա կնքել է պայամանագիր Հանսա ՖԱ-ի հետ որպես ազատ գործակալ[8][9]։

2022 թվականի հուլիսի 30-ին հայտարարվեց, որ Ղուբասարյանը տեղափոխվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնություն և կնքում է պայամանագիր ԲԿՄԱ-ի հետ[10]։

2023 թվականի հունվարի 18-ին Նոա ՖԱ-ն հայտարարեց Ղուբասարյանի հետ պայմանագիր կնքելու մասին[11][12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով և մեծանալով Գերմանիայում՝ 2016 թվականին Ղուբասարյանը մի քանի անգամ ընդգրկվել է Գերմանիայի մինչև 15 տարեկանների խմբում՝ մասնակցելու U-16 Նահանգների գավաթին[13], սակայն նախընտրել է ներկայացնել Հայաստանը երիտասարդական խմբերում[14]։

Նա ներկայացրել է Հայաստանը 2019 UEFA-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում[15][16][17]։

2023 թվականի մարտին նա ստացել է իր առաջին առաջարկը միանալու Հայաստանի ազգային հավաքականին 2024 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում համապատասխանաբար Թուրքիայի դեմ ընտրական և Կիպրոսի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար[18][19]։

Ղուբասարյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում իր առաջին ելույթն ունեցել է 2023 թվականի մարտի 28-ին՝ Կիպրոսի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2։ 2՝ ոչ-ոքի հաշվով, որտեղ նա խաղացել է ամբողջ խաղը[20][21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ավագ եղբայրը՝ Անդրանիկը, ևս ֆուտբոլիստ է[22] և Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի նախկին խաղացող[23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

28 մարտի 2023-ի դրությամբ[24]
Խաղեր և գոլեր ըստ ազգային հավաքականի և տարվա
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Հայաստան 2023 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «„Ich möchte ein Vorbild sein"». www.hsv.de. 2017 թ․ օգոստոսի 11.(de)
  2. «Datencenter Erjanik Ghubasaryan». German Football Assotation.(de)
  3. «Erjanik Ghubasaryan». sportbild.bild.de.(de)
  4. «Perfekt! HSV schnappt sich ein St. Pauli-Juwel». mopo.de.
  5. «Das sind die Strippenzieher hinter Christian Titz». abendblatt.de.
  6. «Noch ein Talent im Profi-Training». mopo.de.
  7. «Nachwuchstrio darf sich zeigen – Arp schreibt Abi». mopo.de.
  8. «Հայ ֆուտբոլիստը փոխել է ակումբը Գերմանիայում». sport.news.am. 2020 թ․ հոկտեմբերի 19.(hy)
  9. «LSK Spieler Ghubasaryan in der Nationalmannschaft». lsk-hansa.de.(de)
  10. «Մեզ միացավ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների անդամ Երջանիկ Ղուբասարյանը». Facebook. 2022 թ․ հուլիսի 30.(hy)
  11. «We are pleased to announce that Noah signed a contract with 21-year-old defender Erjanik Ghubasaryan, an Armenia U21 player». facebook.com/noah.footballclub. FC Noah Facebook. 2023 թ․ հունվարի 18. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Պաշտոնական․ Երջանիկ Ղուբասարյանը կարիերան կշարունակի Նոայում». armsport.am. 2023 թ․ հունվարի 18.(hy)
  13. «Länderpokal U 16, 2016, 3. Spieltag». German Football Association. 2016 թ․ մայիսի 2.(de)
  14. ««Համբուրգի» կիսապաշտպան Ե. Ղուբասարյան. Շատ ուրախ եմ, որ միացել եմ Հայաստանի թիմին». sport.news.am. 2018 թ․ նոյեմբերի 12.(hy)
  15. «Armenia U19 v Italy U19 game report». UEFA. 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  16. «Erjanik Ghubasaryan - Player Info». globalsportsarchive.com.
  17. «Եվրո-2019․ Հայաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի հայտացուցակները». sport.news.am. 2019 թ․ հուլիսի 14.(hy)
  18. «Manager Petrakov announces Armenia squad list». sport.news.am. 2023 թ․ մարտի 17.
  19. «Մի շարք ֆուտբոլիստներ առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի հավաքական». interfootball.am. 2023 թ․ մարտի 17.(hy)
  20. «Armenia vs Cyprus». eu-football.info. 2023 թ․ մարտի 28.
  21. «Национальная сборная Армении сыграла вничью со сборной Кипра». armedia.am. 2023 թ․ մարտի 28.(ru)
  22. «Armenia football player scores 6 goals against Turkish team in Germany». sport.news.am. 2019 թ․ մարտի 19.
  23. «Poland U19s 2-0 Armenia U19s». besoccer.com. 2014 թ․ մայիսի 13.
  24. «Erjanik Ghubasaryan». eu-football.info.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]