Երկիր (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երկիր (պարբերագիր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)

«Երկիր», գրականության և արվեստի պարբերագիրք։ Հրատարակվել է 1956-1959 թթ.-ին, Հալեպում։ Պատասխանատու խմբագիրներ՝ Մ․ Գուշակճյան, Տ․ Գույումջյան։ Տպագրել է Մերձավոր Արևելքում ապրող հայ գրողների չափածո և արձակ ստեղծագործությունները, մանկավարժական ու գիտական հոդվածներ, գրախոսություններ, նյութեր արվեստի ու մշակույթի գործիչների մասին։ Պատկերել է հալեպահայ մշակութային կյանքը։ Նպատակ ունենալով հայ ընթերցողին ծանոթացնել արաբ գրականությանը՝ լայն տեղ է հատկացրել արաբ գրողների (Ահմեդ Ֆենմի, Աբդալ Ռահման Էլ-Խտմիսի, Լուեյ Տերվիշ, Զորջ Թարապիշի ն ուրիշներ) կյանքին ու գործերին։ «Երկիր» եղել է հայրենաբաղձ հայերի ընդհանուր միության «Դեպի երկիր» (1945-1947 թթ., 1949 թ.) պարբերագրքի շարունակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 610