Երեմ Սանահյանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեմ Սանահյանի տուն
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՓավստոս Բուզանդի փող. 30[1]
ՓողոցՓավստոս Բուզանդի փողոց (30)
Հարկեր1
Շինանյութտուֆ
ԲնակիչՆերսես Հովհաննիսյան
Հիմնադրված է1894
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Երեմ Սանահյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 30 հասցեում։ Կառուցվել է 1894 թվականին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-1974 թթ. այս տանն է ապրել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը

Միհարկանի կառույց է նկուղով՝ բաղկացած գլխավոր մասնաշենքից և բակի առանձնատներից։ Գլխավոր մասնաշենքում սենյակները (29 մ² և այլ) դասավորված են երկշարք կարգով, բակում՝ միաշարք։ Բնակարանի մուտքը բակից է, որ փողոցից տանում է երթանց։ Վերջինիս մեջ է թաղակապ նկուղի դուռը։ Փայտյա բաց պատշգամբը ձգվում է բակահայաց ճակատով և բոլոր սենյակները կապում միմյանց։ Շենքի գլխավոր ճակատը շարված է սև տուֆով։ Լուսամուտները երեսակալներով և աղեղնաձև բարավորներով են։ Դրանցից վերև քանդակված են քառատերև վարդակներ։ Ճակատի աջ կողմում աչքի են ընկնում երթանցի մուտքն ու մեծ լուսամուտը։ Այս մասում նկուղն ունի փոքր, ուղղանկյուն լուսամուտ։ Ճակատն ավարտվում է պարզ քիվով։

1938-1974 թթ. այս տանն է ապրել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը։ 2018 թվականին տան պատին տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 201, ISBN 978-99930-865-2-5
  3. «Հուշատախտակ՝ ի հիշատակ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.