Երեխան (ֆիլմ, 1967)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ռեժիսոր | Նիկոլա Մաշչենկո |
Սցենարի հեղինակ | Նիկոլա Մաշչենկո |
Երաժշտություն | Արկադի Ֆիլիպենկո |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 20 րոպե |
«Երեխան» (ռուս.՝ «Ребёнок»), խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոն 1967 թվականին Ալեքսանդր Սերաֆիմովիչի համանուն պատմվածքի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմ։ Հետախույզների խումբը ռմբակոծված երկաթուղային կայարանում հայտնաբերում է ռմբակոծության ժամանակ թաքնված և տարհանվող մանկատան երեխաների էշելոնից ուշացած 4-ամյա աղջկան և նրան տանում իր հետ։ Շուտով հետախույզները անտառում ընկնում են գերմանացիների դարանը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տանյա Օսիկա – Տանյա
- Վլադիմիր Ֆրոլով – Վոլոդյա, զինվոր
- Ուլդիս Պուցիտիս – գերմանացի
- Ալիմ Ֆեդորինսկի – զինվոր
- Իգոր Ստարիկով – զինվոր
- Յուրի Միկոլայչուկ – երիտասարդ զինվոր
Գրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը, ինչպես նշված է լուսագրերում, նկարահանվել է Ալեքսանդր Սերաֆիմովիչի համանուն պատմվածքի հիման վրա, սակայն հեռու է նրա սյուժեից։
«Երեխան» պատմվածքը, որը Ա. Սերաֆիմովիչը գրել է 1942 թվականին, բացում է գրողի ճակատային ակնարկների և պատմվածքների շարքը, առաջին անգամ տպագրվել է «Պրավդա» թերթում 1942 թվականի սեպտեմբերի 17-ին։ Դրա համար հիմք են ծառայել գրողի ստացած անձնական տպավորությունները Դոնից Ուլյանովսկ տարահանման ժամանակ. պատմվածքը ստուգապես վերարտադրում է Իլովլյա գետի կամրջի ռմբակոծության դրվագը 1942 թվականի օգոստոսին՝ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ[1][2]։
Երեխաների տառապանքների հանդեպ կարեկցությամբ, միավորված է ֆաշիստական բարբարոսների հանդեպ ատելության հետ, ներծծվում է Սերաֆիմովիչի «Երեխան» պատմվածքի մեջ:— գրականագետ Լ․ Տիմոֆեև[3]
Ինչպես նշված է լուսագրերում, ֆիլմի ռազմական խորհրդատու է հանդես եկել գեներալ-մայոր Դ. Մ. Կրասնոկուտսկին։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թե ֆիլմին ժամանակակից քննադատության, թե հետագա կինոգետների կարծիքով՝ ֆիլմն առանձնանում է ռեժիսորի ստեղծագործության մեջ.
Մաշչենկոյի՝ որպես ռեժիսորի և մանկավարժի համար լուրջ քննություն էր «Երեխան» (1967) ֆիլմը, որը նվիրված էր հետևյալ թեմային՝ պատերազմ և երեխաներ։ Այստեղ ռեժիսորը հասել է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմի թեմայի բացահայտման, աշխարհի իդեալների հաստատման գործում, այլև բացահայտել է մի երիտասարդ տաղանդ՝ Տանյա Օսիկային, որը փայլուն կերպով կատարել է գլխավոր դերը[4]։
...Նա ունի փոքր (մոտ 20 րոպե) ֆիլմ։ Սև-սպիտակ։ 1967 թվականի այս կարճ ժապավենով, որը կարծես հինգերորդն է գրեթե 40-ամյա գավառական ռեժիսորի բեմադրությունների ցանկում, սկսվում է Մաշչենկոյի կինեմատոգրաֆին, հենց այստեղ է ամեն ինչի բանալին, որը կլինի նրանում հետագայում։— կինոգետ Եվգենի Մարգոլիտ, ամսագիր «Սեանս», 2013 թվական[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сталинградская битва: июль 1942 — февраль 1943 : энциклопедия / Баженов А. Ю. и др. — Волгоград: Издатель, 2015. — 805 с. — стр. 537
- ↑ Серафимович (Попов) Александр Серафимович Արխիվացված 2020-07-22 Wayback Machine // Литературная карта Ульяновской области
- ↑ Русские советские писатели: очерки жизни и творчества / Леонид Иванович Тимофеев. — М.: Гос. изд-во детской лит-ры, 1957. — 542 с. — стр. 89
- ↑ Режисери i фiльми сучасного украiинського кiно. — Киiв: Мистецтво, 1969. — 212 с. — стр. 149
- ↑ Евгений Марголит — Памяти Николая Мащенко // Журнал «Сеанс», 7 мая 2013
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ребёнок // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 377
|