Կրասնոդարի ֆուտբոլի սան է։ Սկսել է մարզվել Կրասնոդար-2000 ՄՊՄԴ-ում[2]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է երկրորդ դիվիզիոնի Կրասնոդար-2000 ակումբում։ 2009 թվականի մրցաշրջանում սկսել է հանդես գալ Օմսկի «Իրտիշ» ակումբում, որտեղ միանգամից դարձել է հիմնական կազմի խաղացող։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը դարձել է երկրորդ դիվիզիոնի արևել տարածաշրջանի հաղթող և իրավունք ստացել հանդես գալ առաջին դիվիզիոնում։ 2010 թվականին Օվսիենկոն անցկացրել է ակումբի գրեթե բոլոր խաղերը, սակայն Իտիշը չի կարողացել ամրապնդել դիրքը առաջին դիվիզիոնում և զբաղեցնելով 19-րդ տեղը նորից անցել է 2-րդ դիվիզիոն։ 2010 թվականի վեջրին հրավիրվել է մասնակցելու դիտումների Եկատերինբուրգի Ուրալում[3], սակայն տեղափոխությունը չի իրականացել։ 2011 թվականի սկզբում, որպես ազատ գործակալ պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի Սպարտակ-Նալչիկ ակումբի հետ[4]։ 2011 թվականի մարտի 12-ին կատարել է նորամուտը հիմնական կազմում մասնակցելով Կրիլյա Սովետովի խաղին[5]։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Կալինինգրադի Բալթիկա[6]։ 2015 թվականի ամռանը, չնայած ակումբի ֆինանսական բարդ դրությանը, պայամանագիրը երկարաձգել է ևս մեկ տարով[7]։