Եվգենի Կադիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Կադիլով
ռուս.՝ Евгений Всеволодович Кадилов
Ծնվել էհոկտեմբերի 30, 1912(1912-10-30)
Մահացել էմարտի 9, 1995(1995-03-09) (82 տարեկան)
Մասնագիտությունվիրաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1935)
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1951) և պրոֆեսոր (1954)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Եվգենի Վսեվոլոդովիչ Կադիլով (հոկտեմբերի 30, 1912, Ալեքսանդրապոլմարտի 9, 1995), խորհրդային հյուսվածաբան, Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1951 թվականից նույն ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնի վարիչն էր։ Գիտական ուսումնասիրությունները նվիրված են բրուցելոզի ժամանակ օրգանիզմի ռեակտիվականության, կենդանիների օրգանների և հյուսվածքների վերականգնման և այլ հարցերի։ 1958 թվականից անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների համամիութենական գիտական ընկերության երևանյան մասնաճյուղի վարչության նախագահն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 154