Եղջերուի արձանիկ (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերուի արձանիկ
նյութԲրոնզ
բարձրություն34
լայնություն9
ստեղծվել էՄ. թ.ա. 15-14-րդ դարեր

Եղջերուի արձանիկ, մ.թ.ա. 15-14-րդ դարերի Լճաշենից հայտնաբերված պատվանդանի վրա կանգնած եղջերուի սնամեջ քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2009-49 համարի ներքո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը փոքր է, զարդարված բազմաճյուղ շքեղ եղջյուրներով։ Պարանոցը բարձր է՝ վեր պարզած, ականջները մեծ են ու ցից։ Աչքերը կլոր են, բերանը կիսաբաց է՝ ստորին ծնոտից կախված է օղ։ Պոչը կարճ է։ Կենդանու կրծքամասը և իրանի կողային մասերը զարդարված է սեպաձև բացվածքներով։ Պատվանդանը խարիսխաձև հիմքով քառանիստ սյուն է[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Եղջերուի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM