Դրախտիկ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Դրախտիկ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՔահրամանմարաշի մարզ

Դրախտիկ, լեռ Թուրքիայի Քահրամանմարաշի մարզում, Զեյթուն քաղաքից մոտ 10 կմ հեռավորությամբ, Սուրբ Կարապետ վանքի հյուսիսարևմտյան կողմում։ Ջրառատ է և հայտնի է իր փարթամ արոտավայրերով։ 1915 թվականի տեղահանության ժամանակ Դրախտիկի անձավներում ապաստանել էին մի քանի հայ ընտանիք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 150 — 992 էջ։