Դորին Ռեչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորին Ռեչան
 
Կրթություն՝ Academy of Economic Studies of Moldova? և Newport International University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և իրավաբան
Ազգություն ռումինացի
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մարտի 17, 1974(1974-03-17) (50 տարեկան)
Ծննդավայր Դոնդյուշանի, Մոլդովական ԽՍՀ
Քաղաքացիություն  Մոլդովա և  Ռումինիա[1]
 
Պարգևներ
«Աշխատանքային փառք» շքանշան

Դորին Պավլովիչ Ռեչան (մոլդ.՝ Dorin Recean, մարտի 17, 1974(1974-03-17), Դոնդյուշանի, Մոլդովական ԽՍՀ), մոլդովացի պետական և քաղաքական գործիչ։ 2023 թվականի փետրվարի 16-ից Մոլդովայի Հանրապետության վարչապետ։

Մոլդովայի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ 2010 թվականի հունվարի 29-ից մինչև 2012 թվականի հուլիսի 24-ը։ Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարար 2012 թվականի հուլիսի 24-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը։ Մոլդովայի Հանրապետության Նախագահի խորհրդական պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում, 2022 թվականի փետրվարի 7-ից Մոլդովայի Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի մարտի 17-ին Մոլդովական ԽՍՀ Դոնդյուշանի քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ավարտել է Մոլդովայի տնտեսական կրթության ակադեմիան՝ «Միջազգային բիզնեսի կառավարման ոլորտում իրավագիտություն» մասնագիտությամբ։

2000 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Բելգիայի մասնաճյուղում[2][3]։

Տիրապետում է երեք օտար լեզուների՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2002 թվականներին եղել է խորհրդատու, նախագծերի ղեկավար և ձեռնարկությունների վերակազմավորման գործակալության ծրագրի տնօրեն։

2002-2010 թվականներին եղել է TeleMedia Group, Concernul Milenium Grup-ի  վաճառքի և մարքեթինգի տնօրեն։

2010 թվակնի հունվարի 29-ից մինչև 2012 թվականի հուլիսի 24-ը՝ Մոլդովայի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ[4]։ Պատասխանատու էր Մոլդովայի Հանրապետության և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ծրագրի շրջանակներում կենսաչափական անձնագրերի ներդրման համար։

2012 թվականի հուլիսի 24-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը՝ Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիմիր Ֆիլատի և Յուրի Լյանկեի կառավարություններում[5]։ Դարձել Է Մոլդովայի ներքին գործերի առաջին քաղաքացիական նախարարը։

2016 թվականից 2022 թվականներին աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում՝ որպես տվյալների վերլուծության խորհրդատու։

2022 թվականի փետրվարի 7-ից՝ Մոլդովայի Հանրապետության Նախագահի խորհրդական պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում, Մոլդովայի Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար[6]։

2023 թվականի փետրվարի 10-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն առաջադրվել է Մոլդովայի Հանրապետության վարչապետի թեկնածու[7]։ 2023 թվականի փետրվարի 16-ին Մոլդովայի խորհրդարանը հաստատել է Ռեչանին վարչապետի պաշտոնում և նրա առաջարկած կառավարության կազմը[8][9]։

Ռեչանի կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեչանի նախաձեռնությամբ ստեղծվել է էներգետիկայի նախարարություն, որը ղեկավարել է Վիկտոր Պարլիկովը։ Նշանակվել են ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նոր նախարարներ, ֆինանսների նախարար և արդարադատության նախարար; վերացվել է թվային զարգացման փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի նախարարությանը միանալով տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության ձևավորմամբ, նախկին էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, որը բարձրացվել է փոխվարչապետի կարգավիճակին. գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարը բարձրացվել է փոխվարչապետի կարգավիճակին; ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարը իջեցվել է նախարարի կարգավիճակի; Գավրիլիցայի նախորդ կառավարության մնացած անդամները մնացել են իրենց պաշտոններում[8][9][10][11]։

Պաշտոն Անուն Կուսակցություն Նշանակման ամսաթիվ Ազատման ամսաթիվ
Վարչապետ Դորին Ռեչան Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Փոխվարչապետներ
Փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկու Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Փոխվարչապետ, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար Վլադիմիր Բոլյա Գործողություն և համերաշխություն կուսակցություն 2023 թվականի փետրվարի 16
Փոխվարչապետ, տնտեսական զարգացման և թվայնացման նախարար Դմիտրի Ալայբա Գործողություն և համերաշխություն կուսակցություն 2023 թվականի փետրվարի 16
Վերաինտեգրման փոխվարչապետ Օլեգ Սերեբրյան Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Նախարարներ
Ֆինանսների նախարար Վերոնիկա Սիրեցանու Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Առողջապահության նախարար Ալլա Նեմերենկո Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Արդարադատության նախարար Վերոնիկա Միխայլովա-Մորարու Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Ներքին գործերի նախարար Աննա Ռևենկո Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Պաշտպանության նախարար Անատոլի Նոսատի Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Լիլյա Դաբիժա Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Կրթության և հետազոտությունների նախարար Անատոլի Տոպալե Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Մշակույթի նախարար Սերգեյ Պրոդան Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ալեքսեյ Բուզու Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Շրջակա միջավայրի նախարար Ռոդիկա Իորդանովա Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկով Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16
Կառավարության անդամները ըստ պաշտոնի
Գագաուզիայի բաշկան Իրինա Վլախ Անկուսակցական 2023 թվականի փետրվարի 16

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, կինը՝ Ստելլա Ռեչան, ունի երկու երեխա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային փառք» շքանշան (2014 թվականի հուլիսի 23)՝ ի նշան բարձր երախտագիտության եվրոպական արժեքների և չափանիշների վրա հիմնված բարեփոխումների իրականացման գործում ներդրած ավանդի, Մոլդովայի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Ասոցացման համաձայնագրի բանակցությունների վարման, ստորագրման և վավերացման ապահովման գործում առանձնահատուկ ծառայությունների, ԵՄ անդամ պետություններում և Շենգենյան գոտում մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը օժանդակելու և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.euronews.ro/articole/dorin-recean-rusia-isi-extinde-razboiul-hibrid-si-in-romania-si-in-alte-tari-ue-m
  2. Official page of the Ministry of Information Technology and Communication of the RM
  3. Dorin Recean, Minister of Internal Affairs | Dorin Recean Minister of Internal Affairs | Government of Republic of Moldova
  4. Постановление Правительства Республики Молдова № 33 от 29.01.2010 г. «О назначении господина Дорина Речана»
  5. Указ Президента Республики Молдова № 203-VII от 24.07.2012 г. «О назначении господина Дорина Речана министром внутренних дел»
  6. Указ Президента Республика Молдова № 339-IX от 04.02.2022 г. «О назначении господина Дорина Речана советником Президента Республики Молдова в области обороны и национальной безопасности, секретарём Высшего совета безопасности»
  7. Кто такой Дорин Речан, назначенный премьер-министром Республики Молдова(ռում.)
  8. 8,0 8,1 Парламент Молдавии утвердил правительство Дорина Речана
  9. 9,0 9,1 Парламент Молдавии утвердил новое правительство во главе с Речаном
  10. В Молдавии планируют утвердить новое правительство до 16 февраля
  11. Кандидат на пост премьер-министра Молдавии обнародовал список нового правительства
  12. Указ Президента Республики Молдова № 1253-VII от 23.07.2014 г. «О награждении государственными наградами»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորին Ռեչան» հոդվածին։