Դովգա
Ենթատեսակ | սառը ապուր և Կաթնաթթվային մթերք |
---|---|
Առաջացման երկիր | Ադրբեջան |
Հիմնական | katyk? և Խոտաբույս |
Dovğa Վիքիպահեստում |
Դովգա, ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակ[1], իրենից ներկայացնում է կաթնաթթվային ապուր։ Դովգան կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Դովգան համարվում է մածունի և խոտաբույսերի հիման վրա ստեղծված բուսական ապուր։
Դովգան մատուցվում է տոնական սեղաններին մսային ճաշատեսակների միջև, ինչն օգտակար է մարսողության համար[2]։ Դովգայի համար հիմք են ծառայում թթվեցրած կաթնամթերքները, ինչպիսիք են մածունը, թանը և կեֆիրը։ Դովգան կարող է մատուցվել տաք, անմիջապես պատրաստելուց հետո կամ սառը։ Խորհուրդ չի տրվում սառեցնելուց հետո տաքացնել[3][4]։
Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե չկա մածուն, կարելի է օգտագործել կեֆիր, յոգուրտ կամ էլ երկուսի խառնուրդը։ Կանաչեղենը կարող է փոփոխվել ըստ ցանկության։ Ձվի ավելացումը օգնում է դովգան դարձնել կրեմային և կանխում է հեղուկի առանձնացումը[4]։ Բաղդրատոմսի համար օգտագործվում է.
- 2 մեծ փունջ սպանախ,
- 2 փունջ համեմ,
- 1 մաղադանոս,
- 1 մեծ փունջ սամիթ,
- 5 կանաչ կոճզեզ,
- մի բուռ անանուխի տերև,
- մի բուռ բազիլիկայի տերև,
- 2 լիտր խառը ֆերմենտացված կաթնային ըմպելիքներ` կեֆիր, յոգուրտ, շիճուկ կամ ուղղակի կեֆիր/յոգուրտ(կատարյալ խառնուրդը՝ 1 լիտր կեֆիր, 1/2 լիտր յոգուրտ կամ մածուն, 1/2 լիտր շիճուկ կամ ջուր),
- 1 բաժակ եփած բրինձ,
- 1 հարած ձու,
- 1 բաժակ եփած ձիթապտուղ` ըստ պահանջի,
- ծովի աղ՝ ըստ ճաշակի[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Azerbaijan: Medieval Manuscripts, History of Medicine, Medicinal Plants - Fărid Ălăkbărov - Google Книги
- ↑ The World Cookbook: The Greatest Recipes from Around the Globe, 2nd Edition ... - Jeanne Jacob, Michael Ashkenazi - Google Книги
- ↑ Yoghurt and herb soup (dovga) recipe : SBS Food
- ↑ 4,0 4,1 Golubka Kitchen
- ↑ Azerbaijan - Culture Smart!: The Essential Guide to Customs & Culture - Nikki Kazimova, Culture Smart! - Google Книги
- ↑ Doing Business in Azerbaijan - Google Книги
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Как приготовить Довга // pamadur.ru
- Довга // langet.ru
- Довга (первое блюдо)
- Блюда бакинской кухни — Довга