Դոմինգո Սաստրե Սալաս
Դոմինգո Սաստրե Սալաս | |
---|---|
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Լորկա, Մուրսիա, Իսպանիա |
Մահացել է | 1982 |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | գործարար և բանկիր |
Աշխատավայր | Spanish Popular Bank? |
Դոմինգո Սաստրե Սալաս, (իսպ.՝ Domingo Sastre Salas, 1888, Լորկա, Մուրսիա, Իսպանիա - 1982, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի գործարար։ Աշխատանքային գործունեությունը կապված է եղել բանկային համակարգի, մասնավորապես Իսպանիայի ազգային բանկի հետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 թվականին 14 տարեկան հասակում աշխատել է Լորկայի Banco de Cartagena-ում։ Բանկային համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1909-1914 թվականներին եղել է աուդիտոր, այնուհետև նշանակվել է Banco de Totana-ի նոր մասնաճյուղի տնօրեն, 1918 թվականին դարձել է Մուրսիայի բանկի մասնաճյուղի տնօրեն[1]։ 1920 թվականին վերադարձել է հայրենի Լորկա քաղաք և ստանձնել է Լորկայում նորաբաց Ալբասետեի բանկի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, այնուհետև մինչև 1924 թվականը եղել է Ալբասետեի կենտրոնական բանկի տնօրեն, 1928 թվականից Իսպանիայի ազգային բանկի տնօրեն։
1973 թվականին իր մետաղադրամների հավաքածուն (տարբեր պատմական ժամանակաշրջանների ու վայրերի շուրջ 28,000 նմուշ) վաճառել է 200 միլիոն պեսետայով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լորկա քաղաքի ոսկե մեդալ, 1975 թ., ապրիլի 20
- Աշխատանքային արծաթե մեդալ, 1953 թ., մարտի 5
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- MANUEL J. PELÁEZ, CONCEPCIÓN SERRANO, Historia del Banco Popular de los Previsores del Porvenir, luego Banco Popular Español (1926-2008), 2008.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]